«Ռեալ Սոսյեդադ»-ում վստահություն են հայտնել, որ Զախարյանը թիմի առանցքային խաղացողը կդառնա
«Ռեալ Սոսյեդադի» մամուլի քարտուղար Ջոն Անդեր Մունդուատեն մեկնաբանել է Արսեն Զախարյանի՝ այս մրցաշրջանում առաջին անգամ խաղադաշտ դուրս գալը։
Կիրակի օրը՝ փետրվարի 2-ին, հայազգի կիսապաշտպանը Լա Լիգայի հերթական տուրի՝ «Օսասունայի» հետ հանդիպման (1:2) 78-րդ րոպեին փոխարինել է Տակեֆուսա Կուբոյին։ Հիշեցնենք, որ Զախարյանը կոճի վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի առաջին հատվածը։
«Երեկ ծանր գիշեր էր թիմի և Արսենի համար. մենք պարտվեցինք ևս մեկ դերբիում:
Զախարյանի վիճակը խաղից հետո՞: Նա պատրաստ է հիմա և կշարունակի վաստակել իր րոպեները խաղադաշտում։ Իհարկե, երկրպագուները, անձնակազմը և թիմակիցները շատ ուրախ են, որ Արսենը վերադարձել է: Մենք ակումբում հավատում ենք, որ Զախարյանը մրցաշրջանի երկրորդ կեսում առանցքային խաղացող կդառնա»,- Sport24-ի թղթակից Վլադիսլավ Շապիրոյի հետ զրույցում ասել է Մունդուատեն։




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից