USAID-ի վերակազմավորումը խուճապ է առաջացրել Հայաստանի գրանտակերների շարքերում
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) շուրջ Նահանգներում ստեղծված իրավիճակը ցնցումներ է առաջացրել ողջ աշխարհում, այդ թվում Հայաստանում, որտեղ քաղակտիվիստների մի մեծ խումբ տարիներ շարունակ սնվում էր ամերիկյան ծրագրերից։
Միլիարդատեր Իլոն Մասկի կողմից վերահսկվող Կառավարության արդյունավետության վարչությունը նախ հայտարարեց, թե գործակալությունը փակվում է, աշխատակիցներին էլ էլեկտրոնային նամակներ էին ուղարկել՝ այլևս չներկայանալու աշխատանքի։ Նախագահ Դոնալդ Թրամփն էլ նշել էր, թե USAID-ն տնօրինում են «ցնորված արմատականներ»։ Ի վերջո, պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, թե ԱՄՆ ՄԶԳ-ն այլևս գործելու է պետդեպի ենթակայության տակ, իսկ ֆինանսավորումը խստիվ վերահսկվելու է, անիմաստ ծախսերը կրճատվելու են։
Անհնար է թերագնահատել այն ահռելի դրական աշխատանքը, որ USAID-ն տասնամյակներ շարունակ իրականացրել է թե՛ Հայաստանում, թե՛ աշխարհի այլ երկրներում։ Բայց, ինչպես պնդում են պետդեպում, գործակալությունը վաղուց դարձել էր կոռուպցիայի որջ, գումարների մեծ մասը փոշիացվում էր անիմաստ ծրագրերի վրա, շատ դեպքերում էլ՝ հակաամերիկյան ծրագրեր են ֆինանսավորվել։
Հայ քաղակտիվիստները երեկվանից վշտի մեջ են, հասկանում են, որ կտրվել է իրենց սնվելու աղբյուրը։ ԱՄՆ ՄԶԳ վերակազմավորումից հետո նրանցից շատերը մնալու են առանց ֆինանսավորման, առանց փողերի, իսկ այլ աշխատանքի այլևս ընդունակ չեն։ Չի բացառվում, որ Վաշինգտոնը դիմի որոշ կառույցների պատասխանատվության ենթարկելու պահանջով։ Եվ հենց սա է, որ խուճապի է մատնել ակտիվիստներին ու ակտիվիստուհիներին։
Սեդա Դավթյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
ԱՄՆ-ում տղամարդը uպանել է իր ընտանիքի վեց անդամին
2026 թվականի կարևոր գործընկերությունը կնքված է. «Դոմուս»-ը միանում է «Դալան» տեխնոպարկի կառուցման ճա...
Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը հրապարակում է ապացույցները, որ Փաշինյանը խաբել է ժողովրդին