Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Ամեն ինչ անելու ենք, որ նրա նպատակներն իրագործենք». «Կարին»-ը Գագիկ Գինոսյանի հեղինակած ներկայացումը բեմ կբարձրացնի

«Ազգագրության թատրոնի ճյուղը  2006 թվականին հիմնել է Գագիկ Գինոսյանը: Հիմնական նպատակը եղել է հայկական կենցաղավարության մեջ ցույց տալ ավանդական մշակույթը, ծեսը:

Այսինքն՝ հանդիսատեսի համար ստեղծել պատրանք, որ հանդիսատեսը գտնվում է, մեր ժամանակներից 2 կամ 3 հարյուր տարի առաջվա դրվագներում, իրավիճակներում, որտեղ հնարավորություն ունի ծանոթանալու և՛ կենցաղավարության ձևին, և՛, թե ինչ դեր են ունեցել արդեն ծիսական բաղադիչները՝ պարը, երգը և այլն»,- Tert.am Life-ի հետ զրույցում պատմեց «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար Անի Գինոսյանը։  

Այս ժանրում «Կարին»-ը՝ Գագիկ Գինոսյանի գլխավորությամբ, արդեն ունեցել է 7 ներկայացում, որոնցից մեկն էլ հենց եղել է «Խնգահոտ Էրգիր»-ը, որը 2007 թվականին է բեմադրվել :

Հիմա այն վերաբեմադրվում է նոր դերասանական կազմով և նոր ռեժիսորի բեմադրությամբ: 

«Ներկայացումը երկու հոգու զրույց է՝ պապի ու թոռան, որտեղ պապը պատմում է իր էրգրի մասին, որտեղից ինքը գաղթել է արդեն մեր երկիր: Այդ զրույցի ընթացքում պապի հիշողությունները կենդանություն են ստանում»,- մեզ հետ զրույցում ասաց Անին: 

Ներկայացման ռեժիսորը Էդգար Մեհրաբյանն է, բեմանկարիչը Արեգ Ասրաբյանը, պապի դերակատարը Մալյան թատրոնի դերասան Արա Սարգսյանն է, թոռնիկի կերպարը մարմնավորում է Արամե Սողոմոնյանը, հարսի կերպարում  Մալյան թատրոնի դերասանուհի Աստղիկ Աբաջյանն է:

Ներկայացման ժամանակ հանդիսատեսը կլսի մի շարք ավանդական երգերի ու պարեղանակների նոր մշակումներ:  

«Մասնակցելու են «Կարին» ավանդական երգի պարի խումբը, «Կարին» նվագախումբը: Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը Մանվել Շախկյանն է, պարուսույցը Աբել Մաթևոսյանը, խմբավարը Ժաննա Դավթյանը»,- նշեց գեղարվեստական ղեկավարն ու հավելեց, որ Գագիկ Գինոսյանից հետո մի շարք դժվարություններ եղել են, կան և լինելու են.

«Բայց ամենակարևորը, որ ինքը իր գաղափարները հասցրել է սերմանել խմբին և շատերին: Այն անդամներն, ովքեր խմբի կազմում են, իրենք պինդ են և հավատարիմ են այդ գաղափարին:

Եվ միշտ հավատարիմ ենք մնալու:

Բոլոր այն գաղափարներըն ու նպատակները, որը ինքը ուներ, թիմով ամեն ինչ անելու ենք, որպեսզի իրագործենք»,- ամփոփեց Անի Գինոսյանը:

«Խնգահոտ Էրգիր» ներկայացումը տեղի է ունենալու փետրվարի 25-ին՝ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ երեկոյան ժամը 7-ին:

Տոմսեր ձեռք բերելու համար կարող եք այցելել՝ Tomsarkgh.am: