Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

ԵՄ-ն ողջունել է «զգալի առաջընթացը»՝ Պուտինին դատելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու հարցում

Երեսունութ երկրների կոալիցիան, այդ թվում՝ Եվրամիության բոլոր անդամները, հայտարարել է Ռուսաստանի ղեկավարությանն Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության համար դատելու նպատակով հատուկ տրիբունալ ստեղծելու ուղղությամբ իրենց համատեղ աշխատանքում «մեծ առաջընթացի» մասին: Այս մասին գրում է euronews.com-ը:

Փորձագետների և իրավաբանների  աշխատանքը կենտրոնացած է իրավական կանոնադրության մշակման վրա, որը կհիմնի տրիբունալը և կորոշի դրա իրավասությունը: Կանոնադրությունը դեռ վերջնական չէ, սակայն կոալիցիան հուսով է, որ այն կարող է հաստատվել մինչև տարեվերջ:

Բրիտանական  The Guardian պարբերականը նշում է, որ սա բեկում է, որը կնշանակի, որ Ռուսաստանի՝ «ամենամեծ պատասխանատվությունը կրող» քաղաքական և ռազմական առաջնորդները պատասխանատվության կենթարկվեն: Նշվում է, որ ԵՄ-ն ողջունել է «զգալի առաջընթացը»՝ Պուտինին դատելու համար հատուկ տրիբունալ ստեղծելու հարցում:

«Կասկած չկա, որ Պուտինը կատարել է ագրեսիայի հանցագործություն՝ որոշելով հարձակվել մեկ այլ երկրի վրա»,- լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով հանձնակատար Կայա Կալլասը։

Տրիբունալի ստեղծումը, նրա խոսքով, նաև Պուտինի և նրա վարչակարգի վրա «ճնշում գործադրելու» նպատակ է հետապնդում՝ «այս պատերազմն իսկապես դադարեցնելու, ինչպես նաև հստակ ազդանշան տալու այլ ագրեսորներին կամ ապագա ագրեսորներին, որոնք մտածում են կամ կարող են մտածել հարևան երկրների վրա հարձակվելու մասին»: