Ցավոք, այսօր Մանվել Գրիգորյանին ոչ թե բուժում են, այլ դեղերի միջոցով ցավազրկում. փաստաբան
Գեներալ Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու հիմքեր չկան, նրան ապօրինի են պահում, որպեսզի կորզեն ինքնախոստովանական ցուցմունքներ։ Այս մասին այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Լեւոն Բաղդասարյանը։
«Ամեն անգամ 2 ամսով կալանքը երկարացնում էին, մենք Մանվել Գրիգորյանին առաջարկեցինք՝ արի մտնենք Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Վերջինս կատեգորիկ հրաժարվեց, ասաց՝ Հայաստանին դատի չեմ տա»,– ասաց Բաղդասարյանը։
«Ասացինք՝ այսպես չի կարող շարունակվել, կլասիկ խոշտանգում է գնում, դու դանդաղ մահանում ես։ Դիմեցինք ՄԻԵԴ, շատ արագ արձագանքեցին՝ 1–1.5 օրվա ընթացքում»,–ասաց փաստաբանը։
Նրա խոսքով՝ ՄԻԵԴ–ից պահանջել են ներկայացնել փաստաթղթեր, որ անձը գտնվում է կալանքի տակ, ունի հիվանդություններ եւ բացասական դինամիկա։ Փաստաթղթերն ուղարկել են, եւ հիմա ՄԻԵԴ–ից Հայաստանի կառավարությանը մինչեւ ապրիլի 2–ը ժամանակ են տվել, որպեսզի ներկայացնեն իրենց փաստարկները։
«Ցավոք, պետական լիազոր մարմինների անգործության եւ հանցավոր անտարբերության պատճառով, վաղը պատասխանատվություն է կրելու Հայաստանի Հանրապետությունը։ Եվ, ցավոք, այսօր ոչ թե իրեն բուժում են, այլ դեղերի միջոցով ցավազրկում»,– ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մարտի 25–ին «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ–ից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն։
Մարտի 15-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միություն» ՀԿ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը եւս երկու ամսով երկարացնելու մասին:
Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու եւ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաեւ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար:
Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո եւ ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաեւ «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռեւս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան