ՔՊ-ում միանշանակ կողմ չեն «Եվրաքվե»-ին
Ազգային ժողովն այսօր մեկնարկած քառօրյայում ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև «Եվրաքվեն»՝ «Եվրամիությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը։ Գործող իշխանությունը թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ կուսակցության այլ խոսնակների բերանով հայտարարել է, թե կողմ են քվեարկելու նախագծին։
Մինչդեռ, մեր աղբյուրների փոխանցմամբ, ամեն ինչ այնքան էլ միանշանակ չէ։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում բավական լուրջ դիմադրություն կա «Եվրաքվե»-ին, պատգամավորների մի խումբ առաջարկել է ժամանակավոր հետաձգել, հասկանալ դրա հետևանքները, ապա նոր քննարկել այն։ Մեր աղբյուրը հայտնեց, որ այդ խմբին է միացել նաև ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վերջինս սերտ կապեր ունի «Եվրաքվե»-ի կազմակերպիչների ու արևմտամետների հետ, նրանց հետ հանդիպումներում աջակցություն է հայտնում նախագծին, իսկ խմբակցության նիստերում դեմ է խոսում, պնդում, թե դրա ժամանակը չէ։
Քոչարյանի այս պահվածքի մասին տեղեկացրել են նաև Արամ Զավենիչին ու Արման Բաբաջանյանին, որոնք անակնկալի են եկել իրենց երկարամյա մտերիմի պահվածքից։ «Եվրաքվե»-ին արդեն բացահայտ դեմ են արտահայտվել ՔՊ-ն լքած Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը, մի խումբ պատգամավորներ էլ մտմտում են ՔՊ-ն լքելու մասին։ Նույնիսկ սպառնացել են, որ կարող են խմբովի անդամագրվել Աղազարյանի «ՄԱՍԿ» կուսակցությանը։ Այսօր երեկոյան ՔՊ նիստ է կայանալու, որին կարող է մասնակցել նաև Նիկոլ Փաշինյանը, եթե հասցնի վերադառնալ Փարիզից։
Սեդա Ալավերդյան




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան