Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Կուզեի փոխել ստանդարտը». Իվետա Մուկուչյանի «Սիրում եմ» տեսահոլավակի պրեմիերան և հայտնի հյուրերը

Երեկոյան Իվետա Մուկուչյանի նոր՝ «Սիրում եմ» երգի տեսահոլովակն առաջինը տեսնելու հնարավորություն ունեցան երգչուհու մտերիմները, ընկերները, լրագրողներեն ու բլոգերները: Tert.am Life-ն առանձնացրել է երեկոյի հետաքրքիր դրվագներն ու տեսահոլովակի ստեղծման մասին զրուցել Իվետայ Մուկուչյանի հետ:

«Երգը Ապո Սարգսյանի «Սիրտս խփում է» երգն է, որը ես ու Սերժոն դեռ տարիներ առաջ ուզում էինք նոր շնչով ներկայացնել: Ոչ միայն այս երգը, այլ նաև մտադրություն ունենք ռետրո ծրագիր իրականացնել «Դաշտերով» նախագծից հետո: Սա այդ նախագծի առաջին համարն է»,- նշեց երգչուհին ու անկեղծացավ՝ երբ մի նախագիծ բնական է ընթանում, ուրեմն հաջողելու է:

Երգչուհու խոսքով՝ այստեղ ամեն ինչ շատ ճիշտ դասավորվեց:

«Ես ուզում էի այս տեսահոլովակի գույներով իմ ներքին աշխարհն արտացոլել: Մենք ցանկացել ենք այնպիսի տեսահոլովակ նկարել, որը 10 տարի առաջ և 10 տարի հետո էլ ալկտուալ լինի»,- ասաց երգչուհին:

Իվետայի խոսքով՝ տեսահոլովակը բարդ էր նկարահանել այն առումով, որ պետք էր կառավարել միանգամից շուրջ 100 հոգու:

«Նրանիցից շատերն առաջին անգամ էին աշխատում տեսախցիկի հետ: Մենք 2 շաբաթ աշխատել ենք բոլորի հետ, որովհետև  նրանք անընդհատ կադրում են ու, եթե նրանից մեկը մի ակնթարթ նայի տեսախցիկին, կադրը չի ստացվի: Սահմանափակ ժամանակում բարդ էր, բայց կարողացանք հաղթահարել լավ թիմի շնորհիվ: Նման դրական նախագիծ դեռ չեմ ունեցել: Մենք սովոր ենք, որ ամեն ինչ անհարթ պիտի անցնի, իսկ երբ ամեն ինչ այսքան հարմոնիկ է ստացվում, մենք զարմանում ենք: Ես կուզեի ստանդարտը փոխել, որպեսզի դրականը լիներ նորմալ, ոչ թե նեգատիվը»,- պատմեց Իվետա Մուկուչյանը:

«Սիրում եմ» երգի տեսահոլովակի պրեմիերայից հետո երգչուհին անկեղծացավ, որ սիրում է.

«Ինձ մոտ ամեն ինչ ճոխ է, և՛ սիրելը, և՛ բարկանալը, և՛ ուտելը, և՛ հանգիստը»:

Տեսահոլովակի երաժշտական պրոդյուսերը Սերժոն է: Ռեժիսոն ու օպերատորը Ալբերտ Սարգսյանը: Նախագծի դիզայները Ալբերտ Գրիգորյանն է, մոնտաժն ու գունամշակումն իրականացրել է Տիգրան Վանյանը: Խորեոգրաֆիայի հեղինակներըը Աիդա Սիմոնն ու Հասմիկ Թանգյանն են: Պրոդյուսերը Ալեքսանդր Մհերյանն, իսկ «Սիրում եմ» երգի կատարողը Ապո Սարգսյանն է: