Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ
Քաղաքականություն

Գյումրին կարող է դնել Փաշինյանի իշխանազրկման սկիզբը

Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ավագանու ընտրությունները կարող են լրջորեն խարխլել Հայաստանի գործող իշխանությունների հիմքերը, հանգեցնել Փաշինյանի ու նրա թիմի իշխանազրկման։ «Քաղաքացիական պայմանագիրը» Գյումրիում որպես քաղաքապետի թեկնածու առաջադրելու է ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանին։ Իշխանություններն ակտիվորեն լծվել են Մինասյանի քարոզարշավին, նաև վարչական ռեսուրսն են արդեն գործի դրել, բայց, հաշվի առնելով Գյումրիի առանձնահատկությունները, դա կարող է չօգնել նրանց։

Ընդդիմադիր ուժերն էլ հայտարարել են մասնակցելու մասին, տեղեկություններ կան, որ առաջադրվելու են նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Մասնակցելու մտադրություն ունեն նաև իշխանամերձ «ընդդիմադիրները», որոնց նպատակը պարզ է՝ փոշիացնել ընտրողների քվեները, որ ՔՊ-ն կարողանա զավթել քաղաքապետի պաշտոնը։ Իրական ընդդիմությունը կարող է մասնակցել առանձին-առանձին, կամ էլ համախմբվի մեկ քաղաքական ուժի շուրջ։

Պրոդյուսեր, հասարակական գործիչ Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ որոշել է առաջադրվել որպես Գյումրու քաղաքապետի թեկնածու։ Նա այս մասին հայտնել է սոցցանցերում հրապարակած տեսանյութում։ Նա նշել է, որ Գյումրիի քաղաքապետի մյուս թեկնածուներին իրեն հակառակորդ և թշնամի չի համարում, բայց հստակ դիրքորոշում ունի։ «Գյումրի քաղաքի ընտրություններում օրվա իշխանությունները հաջողություն չպետք է գրանցեն, և այդ արդյունքին հասնելու համար ես պատրաստ եմ համագործակցել նման հստակ դիրքորոշում ունեցող մնացած բոլոր թեկնածուների հետ»,–հայտարարել է Ռուբեն Մխիթարյանը։

Վերջինիս առաջադրումը կարող է փոխել ուժերի դասավորությունը Գյումրիում՝ նվազեցնելով գործող իշխանությունների շանսերը՝ հաշվի առնելով Ռուբեն Մխիթարյանի հեղինակությունը քաղաքում։ Ուստի, շատ ավելի տրամաբանական կլինի, որ բոլոր ուժերը, որոնց իրական նպատակը գործող իշխանությունների պարտությունն է, հավաքվեն մեկ դրոշի ներքո։ 

Անի Համբարձումյան