«Ձայնս բարակ է և նուրբ, պահի տակ թվում է՝ երեխա է երգում, սպասում էի նման մեկնաբանությունների». Անահիտ Ադամյան
Երգչուհի Անահիտ Ադամյանն ամենավերջում է իմացել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին իր մասնակցության մասին: Այս մասին երգչուհին պատմեց Tert.am Life-ի հետ զրույցում:
«Իրականում ես շատ ուշ եմ իմացել այս ամենի մասին: Ընտանքիս անդամները տարբեր նամակներ էին ստանում, զանգահարում, հարցնում էին՝ Անահիտը մասնակցու՞մ է «Եվրատեսիլ»-ին: Չգիտեմ որտեղից էին եզրակացրել, բայց այդ խոսակցությունները մոտիվացրեցին ու որոշեցի մասնակցել»,- պատմեց Անահիտն ու խոստովանեց, որ իր ամենամեծ երազանքն է եղել «Եվրատեսիլ»-ին մասնակցելը:
Երգը գրել է Նիկ Եգիբյանը, իսկ խոսքերի հեղիակը եղբայրս է: Ես վայելել եմ երգ գրելու ողջ գործընթացը: Շատ հետաքրքիր համագործակցություն էր Նիկի հետ, միայն հաճույք եմ ստացել:

«Tiny Little Boo» երգի մասին կարծիքները հակասական են: Անահիտի խոսքով՝ յուրաքանչյուրն իրավունք ունի իր կարծիքը հայտնելու, իսկ ինքը վատ մեկնաբանություններից չի հուսահատվում:
«Ձայնս բավականին բարակ ու նուրբ է, ու պահի տակ թվում է, թե երեխա է երգում: Նորմալ է, սպասելի էր, որ նման մեկնաբանություններ են լինելու: Նաև կան մարդիկ, ովքեր երգը շատ են հավանել»,- նշեց Անահիտ Ադամյանն, ու անկեղծացավ, որ մրցույթից միակ սպասելիքը հաճույք ստանալն է:

«Ուզում եմ վայելել իմ ելույթը, և ինքս գոհ լինեմ իմ ելույթից: Մնացածը թող Աստված որոշի»,- ամփոփեց մեր զրուցակիցը:
Անահիտ Ադամյանը «Tiny Little Boo» երգով ելույթ կունենա 3-րդ համարի ներքո:
Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սպասվող համերգի ժամանակ պարզ կդառնա, թե ով է ներկայացնելու Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» մրցույթում:






















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...