Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Մի շարք օբյեկտներ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ են ստացել

ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։

Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» գիտահետազոտական կայանը (1960 թ․), Ոսկեվազ գյուղի Սբ․ Հովհաննես եկեղեցու պարսպի շքամուտքը (XIX դ․), Լոռու մարզի Լորուտ գյուղի դամբարանադաշտը (մ.թ.ա. III-II հազ․), Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» կոթողը (1968 թ․), Ձորագյուղի ձիթհանը (XIX դ.) և խաչքարը (XI-XII դդ.), Կախակն գյուղի Խոջաղուլի տապանաքարը (1695 թ․), Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի Եղեգիս-1 քարայր-կացարանը, (էնեոլիթյան ժամանակաշրջան)։

Քննարկվել են նաև Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի դամբարանադաշտ (մ.թ.ա. 2-1-ին հազ.), «Քաղաքատեղի Շամիրամ» (Ք․ ա․ II-I հազ․, պետ․ ցուցիչ՝ 2․81․1), Արարատի մարզի Լանջանիստ գյուղի «Գյուղատեղի Մոշաղբյուր», (XIII-XX դդ., պետ․ ցուցիչ՝ 3.48.3), Սբ․ Սարգիս եկեղեցի (XIX դ., պետ․ ցուցիչ՝ 3.48.3.4), գյուղատեղի «Սպիտակ վանք» (XIII-XVII դդ., պետ․ ցուցիչ՝ 3.46.5), Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Վարդենիս քաղաքի մուտք» (1968 թ․), Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Կարմիր բերդ» ամրոցը (XIX դ., պետ․ ցուցիչ՝ 7.1.3), Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Գյուղատեղի Խոտ» (10-20-րդ դդ., պետ․ ցուցիչ՝ 8.47.3) և այլ հուշարձանների պահպանական գոտիների նախագծերը։

Ընդունելի համարված բոլոր նախագծերը, ըստ սահմանված կարգի, կուղարկվեն համայնքների ղեկավարների և տարածքային կառավարման պետական մարմինների համաձայնեցմանը, որից հետո կհաստատվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից։

Ներկայացվել են նաև Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի գոտևորման նախագիծը և Սյունիքի մարզի բնակատեղի-գյուղատեղի Հին Գորիս (Կյորես, Ք. ա. 1 հազ.-Ք. հ.-20 դդ. սկիզբ, պետ. ցուցիչ՝ 8․3․2) հուշարձանի օգտագործման ծրագիրը: