Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Եթե չես գնում հաղթելու համար, ավելի լավ է տանը մնաս». Անահիտ Հակոբյան

Երգչուհի Անահիտ Հակոբյանը փոխեց որոշումն ու ցանկացավ այս տարի մասնակցել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթին, երբ առաջարկ ստացավ Մհեր Բաղդասարյանի կողմից:

«Անցյալ տարի ասել էի, որ շատ հոգնած եմ ու չեմ մասնակցելու, բայց ԱՄՆ մեկնելուց հետո շատ բան փոխվեց: Ես ու Գոռն առաջին անգամ հանդիպեցինք Միացյալ նահանգներում՝ Դոլբի թատրոնում ու հասկացանք, որ մեր մեջ արտիստական հետաքրքիր էներգիա կա:

Կարծում եմ Հայաստանը դեռ չի ունեցել աղջիկ և տղա դուետ ու խարիզմատիկ արտիստներ: Իսկ Գոռը շատ հետաքրքիր ու ռեգետոն արտիստ է»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց Անահիտ Հակոբյանն ու հույս հայտնեց, որ հայ լսարանը շատ կսիրի իրենց երգը:

«Փետրվարի 16-ին կտեսնեն մեզ բեմական հագուստով, շոուով ու պարային կատարումով ու կարծում եմ, դրանից հետո ավելի կսիրեն երգը»,- ասաց երգչուհին:

Գոռը հավելեց, որ «Wild» երգը մեր կյանքի մասին է: Երգի գաղափարը չկոտրվող, չհանձնվող ու առաջ գնացող մարդու մասին է:

Անահիտ Հակոբյանը խոստովանեց՝ 12 մասնակիցներն էլ տաղանդավոր են ու հետաքրքիր երգեր են ներկայացրել, բայց «Եվրատեսիլ»-ի ֆորմատին իրենց երգը շատ է համապատասխանում:

«Շատ հետաքրքիր շոու է լինելու բեմում: Առահասարակ կարծում եմ, որ բեմ պետք է հաղթողի հոգեբանությամբ բարձրանալ: Դա շատ կարևոր է: Ես դեռ մանկուց եմ մասնակցել բազում մրցույթների ու կարծում եմ՝ պարզապես գալ մասնակցելու համար, ավելի լավ է մնալ տանը»,- վստահ է Անահիտը:

Գոռն ու Անահիտը նշեցին, որ փորձերի ժամանակ ամեն ինչ անում են, որ ներկայանան անթերի:

«Գոռը կփայլի ինձ հետ այդ օրը բեմում, ես ավելի քան վստահ եմ»,- ամփոփեց երգչուհին:

Հիշեցնենք՝ փետրվարի 16-ին ամերիկաբնակ երգիչ Գասոյանի ու Անահիտ Հակոբյանի դուետը հանդես կգա «Wild» երգով՝ 9-րդ համարի ներքո: