Կեղծամով Արմուշը, գանգստեր Վահանն ու ամեն ինչ հասցնող Ռաֆոն. «Փաբ G»՝ նոր սիթքոմ Արմենիա TV-ի եթերում
Հայազգի գանգստեր Ջոնին Ամերիկայում տնային կալանքի տակ է և չի կարող լքել երկիրը: Նա Հայաստանում ունի սիարած աղջիկ՝ Ագնեսան, ով փաստաթուղթ չունենալու պատճառով ԱՄՆ մեկնել չի կարողանում:
Հայաստանում Ջոնն ունի ՋԻ անունով փաբ: Նա հանձնարարում է այդ փաբի մատուցող Ալեքին ընկերուհու համար սիթիզեն գտնել, ձևակերպել ֆեյք ամուսնություն:
Թե ինչ է լինում հետո, մարտի 3-ից Արմենիա TV-ի հեռուստադիտողը կտեսնի նոր հեռուստանախագծի՝ Փաբ G-ի շրջանակներում:
Նախագծի պրոդյուսորները Վահան Թովմասյանն ու Ռաֆայել Երանոսյանն են, սցենարի հեղինակները Արմեն Վարդանյանը, Գևորգ Սահակյանն ու Թելման Առաքելյանը:
Գլխավոր հերոսներին մարմնավորում են Արմուշը, Ռաֆայել Երանոսյանը, Քրիստինա Հովհաննիսյանը, Գևորգ Մկրտչյանը, Վահան Թովմասյանը, Սոնա Մաթևոսյանը, Իշխան Ղարիբյանը և այլք:

«Մեր սցենարիստները նոր ու հետաքրքիր սցենար են գրել, որը նման չի մինչ այդ տեսած որևէ սիթքոմի»,- Tert.am Life-ի հետ զրույցում վստահեցրեց պրոդյուսեր և դերասան Վահան Թովմասյանը:
Ֆիլմում Վահանը մարմնավորում է ամերիկացի գանգստերի կերպարը:
«Կյանքում առաջին անգամ է, որ դեբիլի չեմ մարմնավորում»,- նշեց Վահանն ու հավելեց, որ պրոդյուսերի դերում իրեն ավելի հարմար է զգում:
Նախագծի նպատակը մարդկանց առօրյա հոգսերից կտրելն է:
«Մեր բոլորի կյանքն է, որը փորձել ենք մի փոքր ավելի հումորով ներկայացնել մարդկանց»,- նշեց պրոդյուսերը:

Ռաֆայել Երանոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նախագծի հաջողված լինելը որոշում է հեռուստադիտողը:
«Նոր ձևաչափի սիթքոմ է, կերպարները տարբերվող ու գունավոր են: Կերպարս մեր իրականության մեջ հաճախ հանդիպող կերպար է, ով զբաղվում է ամեն ինչով, իսկ գործի ժամանակ մտածում է, թե ուրիշ ինչ գործով կարող է զբաղվել, որպեսզի ավել գումար աշխատի: Եվ՛ մատուցող է, և՛ բարմեն, և՛ տնօրեն, և՛ գող ու ավազակ:
Լավ անձնակազմ է հավաքված, սցենարիստները պրոֆեսիոնալ են, դերասանական կազմը շատ մանրակրկիտ է ընտրվել: Հուսանք հեռուստադիտողը կսիրի»,- նշեց Ռաֆայել Երանոսյանը:
Դերասանը նաև ընդգծեց, որ որևէ կերպար կերտելիս չի ցանկանում մարդկանց կրթել կամ դաստիարակել:
«Դրա համար կա դպրոց, մանկապարտեզ, տատիկ և պապիկ»:

Գլխավոր հերոսներից մեկին՝ բարմենին մարմնավորող Արմուշը ֆիլմում յուրահատուկ արտաքինով է հանդես գալիս:
«Իրադարձությունները զարգանում են Փաբում: Հանդիսատեսը կտեսնի կուրիոզ դեպքերից մինչև անախորժություններ»,- ասաց Արմուշը:

Դերասանը նշեց, որ հումորային ժանրում ցանկացած կերպար իրեն հոգեհարազատ է:
«Նման կերպար կերտելիս ես ինձ ազատ եմ զգում, բարմենի կերպարն էլ բացառություն չէ: Կերպարս մի քիչ գրոտեսկային է, շատ հետաքրքիր է ինձ համար: Նկարահանումների ժամանակ երբեմն անհնար է լինում զսպել ծիծաղը»,- պատմեց դերասանը:

Ֆիլմի ռեժիսոր Հայկ Վարդանյանը ևս խոստանում է՝ շատ զվարճալի սիթքոմ է սպասվում. «Հուսանք հանդիսատեսը կսիրի»:
«Փաբ G» սիթքոմի մյուս հերոսների հետ հարցազրույցներին հետևեք Tert.am Life-ի լրոհոսում:



























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...