Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ահա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը, իբրև թե սիրում հայ զինվորին․ քվեարկությունն արդեն ավարտվել է, մի քանի տեղամասերում զինծառայողների զանգվածային կուտակումներ են․ Մարիաննա ՂահրամանյանՀատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակ
Քաղաքականություն

Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում. այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ. Վարդան Օսկանյան

Յուրաքանչյուր ազգ կրում է իր պատմության բեռը: Այն ձևավորում է ինքնությունը, ուղղորդում է դիվանագիտությունը և հիմք է ստեղծում ապագա սերունդների համար: Երբ առաջնորդը դիտավորյալ ջնջում է այդ պատմության մասերը՝ արդարացնելու իր սեփական ձախողումները, նա դավաճանում է ոչ միայն իր երկրի անցյալը, այլև ապագան: Հենց սա է անում Նիկոլ Փաշինյանը։ Վերաշարադրելով հայոց պատմությունը՝ նա արդարացնում է իր քաղաքական ձախողումները և ազգին առաջարկում է միայն հանձնվողականություն և պարտվողականություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Փաշինյանը հայտարարել է, որ Իրական Հայաստանը կլինի 2026-ի ընտրությունների իր քարոզարշավի կենտրոնական գաղափարը: Նա ակնկալում է, որ հայ ժողովուրդը կհամախմբվի մի տեսլականի շուրջ, որը պահանջում է մոռանալ սեփական անցյալը, լքել իրենց տեղահանված հայրենակիցներին և ընդունել Հայաստանը որպես նվաստացած ու բարոյալքված պետություն: Նա պնդում է, որ Հայաստանը պետք է ընդունի իր ներկայիս սահմանները՝ հավանաբար հետագա կորուստներով, և մոռանա մնացած ամեն ինչ: Հենց սա նա ներկայացնում է որպես պրագմատիզմ, սակայն իրականում դա ոչ այլ ինչ է, քան փախուստ դիվանագիտության և կառավարման իր ձախողումներից: Նրա Իրական Հայաստան դոկտրինը վերաբերում է հանձնվելուն: Արցախը ազգային գիտակցությունից ջնջելով՝ Փաշինյանը փորձում է օրինականացնել նրա ժողովրդին և ինքնորոշման իրավունքը պաշտպանելու իր անկարողությունը:

Սակայն պատմությունը ցույց է տալիս, որ ինքնապարտադրված նման ամնեզիան խաղաղություն չի բերում, այլ միայն՝ ավելի շատ զիջումներ: Առաջնորդը, որը պարբերաբար լքում է իր իսկ ժողովրդի հիմնարար իրավունքները, անվտանգություն չի կառուցում. նա հետագա պահանջների առիթ է տալիս: Ադրբեջանական վարչակարգը չի բավարարվի Արցախով: Փաշինյանի շարունակական նահանջը առիթավորում է բոլոր նրանց, ովքեր ձգտում են ավելի թուլացնել Հայաստանը: Որքան շատ է նա ջնջում պատմությունը, այնքան Հայաստանի հակառակորդներին ավելին պահանջելու հիմք է տալիս:

Ամբողջ ազգը՝ հատկապես ընդդիմությունը, պետք է գիտակցի, որ սա Փաշինյանի աքիլեսյան գարշապարն է: Նրա տեսլականը ազգային վերածննդի կամ պրագմատիկ պետականության տեսլական չէ. այն անկարողության, ձախողման և Հայաստանի անկման «օրինականացման» տեսլական է: Այն գաղափարը, որ Հայաստանը պետք է ընդունի իր ներկայիս վիճակը որպես իր միակ հնարավոր ապագա, ոչ միայն ոգեշնչող չէ, այլև պարզապես վտանգավոր է: Այն ազդանշան է աշխարհին, որ Հայաստանն այլևս չի պայքարի իր շահերի համար, չի պաշտպանի իր պատմական իրավունքները և անգամ չի հարգի սեփական ժողովրդի տառապանքը:

Որևէ լուրջ ազգ պարզապես չի մոռանում իր կորցրած տարածքները: Հունաստանը երբեք չի ջնջել Կոստանդնուպոլսի հիշողությունը: Լեհաստանը շարունակում է հիշատակել Լվովը: Սերբիան, չնայած Կոսովոյի կորստին, այն դեռ համարում է իր պատմական նարատիվի մասը: Ռուս-ուկրաինական պատերազմը հավանաբար կհանգուցալուծվի տարածքային դաժան փոխզիջումների միջոցով, բայց նույնիսկ նման սցենարում Ուկրաինան իր պատմական գիտակցությունից երբեք չի ջնջի կորցրած տարածքները: Ինչո՞ւ պետք է Հայաստանը տարբեր լինի:

Մենք պետք է հստակ լինենք՝ կա տարբերություն տարածքային ակտիվ հավակնությունների և պատմական ճշմարտության միջև, խաղաղ բանակցությունների և ինքնության ջնջման միջև: Սակայն Փաշինյանի պարտվողական հռետորաբանությունը ծառայում է միայն նրա սեփական քաղաքական գոյատևմանը: Նա պատմությունը վերասահմանում է ոչ թե անհրաժեշտությունից, այլ հարմարավետությունից, որովհետև ճշմարտությունն ընդունելը կնշանակի ընդունել սեփական պատասխանատվությունը իր կառավարման ներքո պատահած աղետների համար:

Հայ ժողովուրդը չպետք է թույլ տա, որ Իրական Հայաստանը դառնա Փաշինյանի ձախողումների արդարացում: Այս կարգախոսը պետք է շրջվի նրա դեմ՝ բացահայտվելով այն, ինչ իրականում կա՝ անկարողության, պարտվողականության և Հայաստանի արժանապատվության դավաճանության դատարկ արդարացում»,- գրել է նա: