ԵՄ-ին անդամակցելու պես բախտորոշ քայլ անելուց առաջ ՀՀ իշխանությունները պատասխանատվություն են կրում բնակչությանը բոլոր հետևանքները բացատրելու համար. Զախարովա
ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի շրջանակներում բոլոր նորմատիվ իրավական հիմքերն ու սակագնային համակարգերը, որոնց հիման վրա կառուցվում է փոխգործակցությունը, մեկը մյուսին բացառող բնույթ են կրում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ ԱԺ նիստում առաջին ընթերցմամբ ԵՄ-ին անդամակացելու գործընթաց սկսելու մասին նախագծի ընդունումը:
Նրա խոսքով՝ այս խնդրի բարձրաձայնումից խուսափելու, այն լղոզելու, այս կարևոր հանգամանքը չնկատելու փորձերը պարզապես իրականության ժխտում են և հնարավոր է՝ ինչ-որ առումով այն մարդկանց ապակողմնորոշում, որոնց առաջարկվում է համապատասխան որոշում կայացնել:
«Իհարկե չենք ժխտում, որ դա Հայաստանի ինքնիշխան որոշումն է: Բայց հենց ՀՀ ներկայիս իշխանությունների և ոչ թե ՌԴ-ի, ԵՄ-ի վրա է իրենց ծրագրած քայլերի բոլոր հետևանքները բնակչությանը ներկայացնելու, բացատրելու պատասխանատվությունը: Սա պետք է հասկանալ: Առհասարակ, երբ երկրում ընդունվում են նման բախտորոշ որոշումներ անցկացվում են սոցհարցումներ, հանրաքվեներ, նախապատրաստական աշխատանքներ, որպեսզի բացատրվեն բոլոր նրբությունները: Այստեղ պետք է ազնիվ լինել: Բայց դրանով պետք է զբաղվեն նրանք, ովքեր երկրի ներսում նման կոչեր են անում, այլ ոչ թե դրսից ինչ որ մեկ՝ ՌԴ-ն կամ ԵՄ-ն», - ասել է նա:
Ըստ ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցչի՝ պետք է նաև խոսել այս հարցում այլ պետությունների փորձի մասին, բերել կոնկրետ օրինակներ, թե ինչպես է դա տեղի ունեցել նորագույն պատմությունում:
Ազգային ժողովը փետրվարի 12-ի նիստին առաջին ընթերցմամբ ընդունել էր «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախագիծը: Այն ԱԺ-ում ներկայացրել էր նախագծի նախաձեռնող խմբի անդամ Արտակ Զեյնալյանը: Նախաձեռնող խումբը 1 ամսում հավաքել էր ավելի քան 60 հազար քաղաքացու ստորագրություն, ըստ այդմ՝ Կառավարությունը հաստատել էր համապատասխան որոշման նախագիծը, որը քննարկման էր ներկայացվել ԱԺ-ում:
ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի օրինագիծն ընդունվել էր 64 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ:
Օրենքի նախագծում նշվում է՝ ՀՀ-ն, արտահայտելով ժողովրդի կամքը, խնդիր դնելով Հայաստանը դարձնել անվտանգ, ապահով, զարգացած, բարեկեցիկ երկիր, հայտարարում է ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկը:
«Հայաստան» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ կողմ է քվեարկելու նախագծին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկելու:




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան