Վենսը բացատրեց գլոբալ խաղի կանոնները. ի՞նչ է սպասվում Հայաստանին
Այս օրերին գերմանական Մյունխենում ընթացող Անվտանգության համաժողովն արդեն հասցրել է դառնալ ամենացնցող քաղաքական իրադարձությունը և դա շնորհիվ ԱՄՆ փոխնախագահ Դի Վենսի։ Վերջինս կոշտ քննադատել է եվրոպացի առաջնորդներին՝ ասելով, որ նրանց անվտանգության ամենամեծ սպառնալիքը «ներսից» է, այլ ոչ թե Չինաստանից և Ռուսաստանից։ ԵՄ ղեկավարությունը, որն իրեն փորձում է ժողովրդավարության և արևմտյան արժեքների պատվար ներկայացնել, ամոթխած լսել է բոլոր մեղադրանքները, իսկ Վենսը հայտարարել է, թե նրանք ճնշում են խոսքի ազատությունը, կորցնում են ներգաղթի վերահսկողությունը և հրաժարվում են աշխատել կոշտ աջակողմյան կուսակցությունների հետ կառավարությունում:
Մյունխենի անվտանգության համաժողովի լսարանն ակնկալում էր լսել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու ծրագրերի մասին, բայց դրա փոխարեն նրան հյուրասիրեցին ելույթով, որը փոքրացնում էր «Ռուսաստանի և Չինաստանի կողմից սպառնացող վտանգը մայրցամաքի համար»։ «Եվրոպայի հետ կապված՝ ինձ ամենաշատ անհանգստացնող սպառնալիքը Ռուսաստանը չէ, ոչ էլ Չինաստանը կամ մի այլ արտաքին խաղացող: Ինձ անհանգստացնում է ներսից եկող սպառնալիքը՝ Եվրոպայի նահանջն իր որոշ հիմնարար արժեքներից»,- ասել է Վենսը: ԱՄՆ փոխնախագահն ասել է, որ «ոչ օրթոդոքս» տեսակետները «լռեցնելը» «ժողովրդավարությունը ոչնչացնելու ամենաիսկական ճանապարհն է» և կոչ է արել եվրոպացի առաջնորդներին, որոնք ընտրվել են իրենց ժողովրդի կողմից, «ընդունել այն, ինչ ասում է ձեր ժողովուրդը»: «Եթե ամերիկյան ժողովրդավարությունը կարող է դիմանալ Գրետա Թունբերգի հայհոյախոսության 10 տարուն, ապա դուք կարող եք դիմանալ Իլոն Մասկի մի քանի ամիսներին», - ասել է նա:
Փաստացի ԱՄՆ նոր իշխանությունը ԵՄ-ին մեղադրել է ժողովրդավարության անվան տակ ձախ գաղափարներով ավտորիտար կառավարում մտցնելու, սեփական ընտրողի քվեն արհամարհելու մեջ։ Բնական է, որ այս մեղադրանքներին հետևելու են կոնկրետ գործողություններ, ԱՄՆ-ը արդարացիորեն հրաժարվում է իր հաշվին փայփայել ու պաշտպանել ԵՄ երկրներին, որոնք, օրինակ, չեն ցանկանում ավելացնել իրենց պաշտպանական ծախսերը։ Առաջիկայում լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ են լինելու, ըստ ամենայնի, ԵՄ դերը գնալով ավելի է նվազելու, եթե Եվրամիությունն ինքը չգնա կոշտ ռեֆորմների ճանապարհով։ Շահելու են այն երկրները, որոնք արագ կադապտացվեն նոր պայմաններին, կհասկանան գլոբալ խաղի կանոնները։
ՀՀ մասով որևէ հույս փայփայել չարժե, քանի դեռ իշխանության ղեկին ապիկար վարչախումբն է, մեր երկիրը տուժելու է մշտապես։
Սյուզաննա Մակարյան




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան