Նոր մարտահրավեր Աբխազիայում. Գունբայի մրցակիցը թուրքամետ գործիչն է
Աբխազիայում արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ է լինելու, որին կմասնակցեն փոխնախագահ Բադրա Գունբան և «Աբխազիայի Ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավար Ադգուր Արձինբան։
Նախօրեին կայացած ընտրություններում Գունբան հավաքել է 46,38 տոկոս քվե, իսկ Արձինբան՝ 36.92 տոկոս։ Մյուս երեք թեկնածուները բավական ետ են մնում առաջատարներից։ Աբխազիայի Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար Ռոբերտ Արշբան ստացել է 7,54 տոկոս, Ռուսաստանում Աբխազիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը՝ 4,04 տոկոս, իսկ Սևծովյան զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Ադգուր Խուրխումալը՝ 0,97 տոկոս։
Ընտրողների մասնակցությունը բավական բարձր է եղել՝ գրեթե 69 տոկոս։ Այժմ մարտի 1-ին Աբխազիայի բնակիչներն ընտրելու են երկու թեկնածուներից մեկին։ Աբխազիայում ահռելի հայկական համայնք կա, ըստ որոշ տվյալների, մինչև բնակչության 40 տոկոսը, իսկ Արձինբան արդեն հասցրել է թշնամանք հարուցել ոչ միայն հայերի, այլև Աբխազիայում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունների նկատմամբ։
«Աբխազիայի Ժողովրդական շարժում» կազմակերպության ղեկավարն առաջ է մղում Թուրքիայի շահերը, իր կողմնակիցների հետ բազմիցս աչքի է ընկել հակահայկական հայտարարություններով, ազգամիջյան բախումներ սադրելու իր հմտություններով։ Աբխազիայի հայ համայնքը նույնիսկ նամակով դիմել էր ՀՀ իշխանություններին՝ կոչ անելով պաշտոնապես խնդրել չճանաչված հանրապետության ժամանակավոր իշխանություններին հայ համայնքի պաշտպանության լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, քանի որ չեն բացառվում հայերի դեմ բռնությունների ու ջարդերի հավանականությունը։ ՀՀ իշխանությունները, ի դեպ, որևէ կերպ չեն արձագանքել։
Արձինբան պարտվել էր նաև 2020 թ. ընտրություններում՝ կրկին երկրորդ տեղը զբաղեցնելով։ Ըստ վերլուծաբանների, նա այժմ պատկառելի քանակի ձայներ ստացել է հենց ԵՄ և Թուրքիայի ֆինանսավորման, տեղեկատվական և նյութական աջակցության արդյունքում։ Ռուսաստանի ազդեցության տիրույթում գտնվող փոքրիկ ու չճանաչված այդ պետությունն այժմ Անկարայի թիրախում է, որը ցանկանում է իր հավատարիմ խամաճիկին նշանակել այնտեղ։ Իսկ Արձինբայի ընտրությունն ընդհուպ կարող է բախումներ հրահրել Աբխազիայում։ Առաջին փուլում հայ համայնքը բավական ակտիվ մասնակցել է, ընտրել կառավարման մեծ փորձ ունեցող, երկիրը համախբելու ունակ Բադրա Գունբային։ Առաջիկա երկու շաբաթները վճռորոշ են լինելու թե՛ Աբխազիայի ապագայի, թե՛ այդ երկրում հայկական հետքը պահպանելու հարցում։




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան