Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

Ո՞վ է երգիչ ՊԱՐԳ-ը․ ի՞նչ ճանապարհ է անցել նա

Երեկ՝ փետրվարի 16-ին հայտնի դարձավ, թե այս տարի ով է ներկայացնելու Հայաստանը Եվրատեսիլ երգի մրցույթում։

Մասնակիցները 12-ն էին, և պայքարը թեժ էր, սակայն Հայաստանի պատվիրակ դարձավ Պարգը, որը հանդես էր գալիս 01 համարի ներքո և կներկայացնի Հայաստանը «Դեպի Եվրատեսիլ» երգի մրցույթում Շվեյցարիայի Բազել քաղաքում։

Իսկ ո՞վ է նա

ՊԱՐԳ-ը վերջինիս բեմական անունն է։ Երգչի իրական անունը Պարգև է, իսկ ազգանունը Վարդանյան։

ՊԱՐԳ-ը ծնունդով Գեղարքունիքի մարզի Հայրավանք գյուղից է, իսկ երաժշտական առաջին փորձերը սկսել է եկեղեցու երգչախմբից և մինչև 6 տարեկանը երգել հենց երգչախմբում։

Պարզվում է՝ ՊԱՐԳ-ը տաղանդավոր է դեռ մանկուց։ Փոքր տարիքում, երբ ընտանիքի հետ տեղափոխվել է Վոլգոգրադ, հաճախել է տեղի պետական թատրոնի և կինոյի ինստիտուտ և ավարտել «Թատերական արվեստ և դերասանություն» բաժինը։

Պարգևն այնտեղ նաև համահիմնադրել է «The Edge Chroncles» խումբը, որն էլ 2017-2019 թվականներին հանդես է եկել ՀՀ-ում, ՌԴ-ում, Վրաստանում և Ուկրաինայում։

Իսկ ե՞րբ է երգիչը թողարկել իր առաջին երգը

2021 թվականին երգիչը թողարկել է իր առաջին երգը/սինգլը՝ «Գինին ու գրելը», իսկ 2022-ին վերադառնալով Հայաստան և հաստատվելով մայրաքաղաք Երևանում՝ հունիս ամսին բացել է ֆրանսիացի երգչուհի Զազի համերգը Երևանի «ՀԱՅԱ» փառատոնում։

Երգիչ ՊԱՐԳ-ը այդ թվականից սկսած քավր տարբերակով կատարել է Ռոզա Լինի երգերը, ով նույնպես Հայաստանը ներկայացրել է Եվրատեսիլում։

ՊԱՐԳ-ը համագործակցել է նաև գեղեցկագույն Բրյունետի հետ։ Կարելի է համարել, որ երգչին հաջողություն են բերել նաև Եվրատեսիլին մասնակցած հայերը։

Նշենք, որ երգիչն ամուսնացած է։ Երգչի կինը բլոգեր է և համացանցում հայտնի է։ Վերջինս արցախցի բլոգեր Նանա Վարդանյանն է, ով հայտնի է իր արցախյան բարբառի կոնտենտով։

Զույգն ամուսնացել է 2024 թվականի օգոստոսի 11-ին։