Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Դեպի Եվրատեսիլ 2025» համերգի մասնակիցների հույզերն ու հետաքրքիր դրվագները

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ երեկոյան՝ Կարեն Դեմիերճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ «Դեպի Եվրատեսիլ 2025» համերգը, որի ընթացքում 12 մասնակիցներից ընտրվեց Հայաստանի պատվիրակը: Հայաստանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին այս տարի կներկայացնի Պարգը՝ `«Survivor» երգով:

Երեկոն վարում էին երգիչ Արամ MP3-ին և դերասանուհի Անի Խաչիկյանը: Նախագծի հատուկ հյուրերն էին «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան և «Եվրատեսիլ 2023»-ի պատվիրակ Բրյունետը։

Tert.am Life-ը ներկա է եղել երեկոյին ու առանձնացրել մասնակիցների հույզերն ամենահետաքրքիր դրվագները: 

Ամենաբարձր գնահատականներ ստացավ 12-րդ համարի ներքո ելույթ ունեցած Աթենա Մանուկյանը՝ «DaQueenation» երգով և 5-րդ համարի ներքո հանդիսատեսի սիրտը գրաված Սիմոնը «AY PAPAREY BYE» երգով: Նա զբաղեցրեց 2-րդ տեղը՝ ստանալով հայ և միջազգային ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականը:    

Համերգից անմիջապես հետո, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Պարգը նշեց, որ իր թիմը հրաշալի է աշխատել ու կարող ենք մտածել, որ հաջորդ տարի «Եվրատեսիլ»-ը հնարավոր է լինի Հայաստանում:

«Շատ ուրախ եմ ու շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ընտրել են ինձ:

Ես աշխատասեր եմ, պատրաստ եմ ավելի զարգացնել ելույթս ու պիտի կրկնակի լավ հանդես գամ: Վստահ եմ, որ «Եվրատեսիլ»-ի մեծ բեմում շատ լավ կներկայանանք»,- ամփոփել է Պարգը: