Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ
Քաղաքականություն

ԱԳՆ անդորրը խաթարվել է. հնարավոր են պաշտոնանկություններ

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում Արարատ Միրզոյանի նշանակումից հետո ակնհայտ էր, որ արտաքին քաղաքական գերատեսչությունը քանդելու նպատակ է դրված։ Նիկոլ Փաշինյանը 2018 թ. իշխանափոխությունից հետո հասկացել էր, որ ԱԳ կադրային դիվանագետների հետ իր նման ապիկարին չի հաջողվելու լեզու գտնել, ուստի ամեն ինչ արել է ԱԳՆ-ից միայն ֆասադը թողնելու համար։

Ընդ որում, ԱԳՆ-ում հակասությունները երբեք էլ ի ցույց չեն դրել հրապարակայնորեն, բայց, մեր աղբյուրների փոխանցմամբ, վերջին շրջանում իրավիճակը կտրուկ լարվել է։ Եվ դրա մեղավորը Միրզոյանն է՝ իր կադրերի հետ։ Մասնավորապես, անցած շաբաթ կառավարության նիստից հետո փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի հայտարարությունները լցրել են մի խումբ դիվանագետների համբերության բաժակը, նախարարից պահանջել են զսպել և լռեցնել իր բերած թերուս կադրին։ Կոստանյանը, նշենք, հարցին, թե Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա ու փորձի ուժով խլել միջանցքը, ի՞նչ է անելու ՀՀ-ն, ասել էր. «Հայաստանը, իրեն հասու ողջ գործիքակազմով՝ դիվանագիտական և ոչ միայն, պետք է պաշտպանի իր տարածքային ամբողջականությունը»:

Իբր դիվանագիտորեն հարցը շրջանցելու նրա արարքը վերածվել էր իրականում խեղճության ևս մեկ դրսևորման, ինչն էլ հարուցել է դիվանագետների զայրույթը։ Արարատ Միրզոյանը պաշտպանել է ոչ թե հին դիվանագետներին, այլ Կոստանյանին, ասել, որ նա կատարում է իր հանձնարարությունները։ Որոշ կադրային դիվանագետներ, նաև արտերկրում նշանակված դեսպաններ սպառնացել են հրաժարական ներկայացնել։ Իսկ դա բոլորովին չի հուզում գործող իշխանություններին։ Ավելին, հայտարարել են, որ հեռացողների փոխարեն նշանակումներ անելու են ՔՊ քաղաքական թիմից։

Ֆաինա Մխիթարյան