Նազիկ Ավդալյանը պարզաբանել է, թե ինչու է որդին կրում իր ազգանունը
«Հայ կնոջ համար շատ կարևոր է ընտանիքը, ես էլ եմ շատ կարևորում ընտանիքը, բայց սահմաններ կան, որ երբեք պետք է չանցնել որքան էլ մտերիմ լինեք: Գալիս է մի պահ, երբ զգում ես, որ շատ անառողջ է մթնոլորտն ու ամենաճիշտ քայլը բաժանվելն է:
Ես էլ դժվարությամբ, բայց եկա դրան: Ընտանիքը պահելը երկկողմանի պետք է լինի և այն չի վերջանում ամուսնությամբ: Աշխատանքը սկսվում է ամուսնությունից հետո: Սերը պահելն էլ է ամենօրյա աշխատանք: Իսկ, եթե դա չի արվում ինչ-որ մի պահ, գնում է այլ կողմ: Եթե 2 մարդ ամբողջ կյանքում պետք է իրենց տանջելով ապրեն, չգան մի հայտարարի, դա անգրագիտություն է կյանքի հանդեպ և երեխաներն էլ մեծանում են այդ անառողջ մթնոլորտում: Կարծում եմ՝ դա ավելի սխալ է, քան բաժանվելը: Ինձ համար բաժանումն ամենավերջին տեղում է:
Մենք որպես թշնամիներ չենք բաժանվել, շարունակել ենք մեր կապը, երեխայի հետ կապը ևս երբեք չեմ արգելի»,- «24 News»-ի եթերում՝ խոսելով ամուսնալուծության մասին, ասել է ծանրորդ Նազիկ Ավդալյանը:
Նա նաև անդրադարձել է այն հարցին, թե ինչու է որդին կրում իր ազգանունը:
«Երբ բալիկս ծնվեց ամուսինս բանակում էր, նա կրեց իմ ազգանունը մինչև ամուսինս վերադառնար՝ փոխեինք: Բայց հետո ականջի ետև գցեցինք, այդ ժամանակ իրոք կարիք չկար դրան այդպես ուշադրություն դարձնելու:
Հետո, երբ տղաս պիտի գնար առաջին դասարան, ուզում էի, որ անպայման փոխվեր, լիներ հոր ազգանունով, քանի որ տղա է ու կմտածեն՝ ինչու է մայրիկի ազգանունը կրում:
Մարդկանց մոտ տարբեր հարցեր է առաջանում, որի տակ իրականում ոչինչ չկա: Այդ ընթացքում էլ չստացվեց փոխել ու ես հասկացա, որ անընդհատ պայքարում եմ մի բանի դեմ, որը չպետք է լինի:
Հետո հասկացա, որ դա ամենաճիշտն էր, որովհետև բաժանումից հետո շատ հարցերից խուսափում ես: Հասկացա, որ կյանքը էլի իմ կողմից է եղել անկախ իմ կամքից»,- պարզաբանել է Նազիկ Ավդալյանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից