Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ
Քաղաքականություն

Նման պայմաններում խաղաղության համաձայնագիրը դե ֆակտո վերածվում է վերջնական կապիտուլյացիայի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Բաքուն և Երևանն ակտիվ աշխատանքներ են տանում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի կնքման շուրջ։ Արդեն ավելի քան 10 խորհրդակցություն է անցկացվել, որոնց ընթացքում քննարկվել են վիճելի հարցերն ու մտցվել են ուղղումներ համաձայնագրի մեջ։

Այս թեմային է անդրադարձել «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը և մասնավորապես նշել, թե կողմերը պայմանավորվել են, որ չունեն տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ և առաջ չեն քաշելու նմանատիպ պահանջներ նաև ապագայում, ինչպես նաև քայլեր չեն ձեռնարկելու երկրների տարածքային ամբողջականության խախտման կամ քաղաքական միասնականության կազմաքանդման ուղղությամբ։

«Բացի այդ, կողմերը պարտավորվում են չտրամադրել իրենց տարածքներն երրորդ երկրներին՝ մյուս երկրի հանդեպ ուժի կիրառման համար, ինչպես նաև սահմանների երկայնքով չտեղակայել երրորդ երկրների ուժերը։ Առանձին կետով կողմերը պարտավորվում են չմիջամտել միմյանց ներքին գործերին, մասնավորապես ադրբեջանական կողմը պահանջում է չմիջամտել ներքին գործընթացներին, որոնք կապված են ռազմագերիների կատարած հանցագործությունները հետաքննելու հետ։ Դա խոսում է Բաքվում գտնվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության դատապարտվածության մասին։

Համաձայնագրի այդ կետով Փաշինյանը պաշտոնապես նրանց վաճառում է և հանձնում է Ալիևի տրամադրության տակ՝ խաղաղության համաձայնագրի կնքման հնարավորության դիմաց։

Դրա հետ մեկտեղ Բաքուն դեմ չէ տեղեկատվություն փոխանակել անհետ կորածների հետ կապված՝ ռազմական հակամարտության, այսինքն՝ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով։

Բացի այդ, կողմերը հետ են կանչելու կամ որևէ տեսքով կարգավորելու են միջպետական պահանջները, բողոքները, առարկությունները, որոնք առկա էին կողմերի միջև՝ մեկ ամսվա ընթացքում խաղաղության պայմանագրի կնքումից առաջ կամ հետո՝ պարտավորվելով դրանք նորից առաջ չքաշել ապագայում։

Փաշինյանն ու թիմն ամբողջությամբ ընդունում են Ադրբեջանի առաջ քաշած պայմանները՝ խաղաղության պայմանագիրը դե-ֆակտո վերածվում է վերջնական կապիտուլյացիայի։ Ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Փաշինյանն ու ՔՊ-ն փակում են Արցախի հարցը վերջնականապես, այդ թվում՝ արցախահայերի վերադարձի հարցը։ Բացի այդ, Փաշինյանը պարտավորվում է չմիջամտել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ Բաքվում տեղի ունեցող շինծու դատավարությանը, այսինքն՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը բանտարկված է մնալու Բաքվում՝ Երևանի լռության պայմաններում։

Փաշինյանն այդ կերպ լուծում է նաև 2026 թվականին իշխանության մնալու հարցը՝ քաղաքականությունից հեռացնելով հնարավոր մրցակից Ռուբեն Վարդանյանին, ինչպես նաև Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, ովքեր կարող էին Երևանում շատ բան պատմել Փաշինյան-Ալիև կուլիսային պայմանավորվածությունների մասին՝ համախմբելով ՀՀում բնակվող արցախահայությանը։

Փաշինյանը պարտավորվում է չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին՝ չհրահրել գործողություններ, որոնք կարող են խարխլել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ Երևանը չի բարձրաձայնելու Ադրբեջանի բնիկ ժողովուրդների՝ լեզգիների, թալիշների դեմ Ալիևի ռեժիմի բռնաճնշումների մասին։ Փաշինյանն, իհարկե, այս համաձայնագիրը, եթե այն իրականություն դառնա, ՀՀ քաղաքացիներին ներկայացնելու է որպես քաղաքական հաղթանակ և, հենվելով այդ համաձայնագրի վրա, սեփական փիառն է կառուցելու գալիք ընտրություններում՝ վերարտադրվելու համար։

Այսպիսով, խաղաղության համաձայնագիրն իրականում Ադրբեջանի առաջ քաշած նախապայմանների կատարումն է Երևանի կողմից՝ Արցախի հարցի վերջնական փակման տեսքով»,-գրում են հեղինակները և հավելում, որ երկրի ներսում այն քաղաքական ուժերն ու անհատները, ովքեր կբարձրաձայնեն Արցախի խնդրի կամ Բաքվում պահվող ռազմագերիների մասին, կարող են Փաշինյանին ենթարկվող ոստիկանության և ուժայինների կողմից ենթարկվել հետապնդումների. դա նույնպես կլինի Բաքվի պահանջը՝ Արցախի խնդրի մասին խոսելն Իլհամ Ալիևը կհամարի ոչ բարիդրացիական քայլ Ադրբեջանի նկատմամբ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում