Նոյեմբերի 9-ի փաստաթղթի 4-5 կետեր չեն կատարվել, այն միակ փաստաթուղթն է, որով հնարավոր է Արցախի վերադարձի հարց լուծել. Օհանյան
Մեծ ցավ է Արցախի հայաթափված լինելը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Օհանյանն ընդգծեց՝ մենք պետք է շարունակենք մեր պայքարը մեր ինքության, Արցախի հետ վերադարձի համար:
Դրա համար, ըստ պատգամավորի, կա երեք պայման: «Ամեն ինչ պետք է արվի, որ ցեղասպան ու հանցագործ Ադրբեջանն իր պատիժը ստանա: Արցախի Հանրապետության բոլոր ինստիտուտները պետք է գործեն և՛ Արցախի ժողովրդի կարգավիճակի՛ և՛ հավաքական պահելու, և՛ նաև պայմաններ ստեղծելու հետագայում Արցախ հետ վերադարձի առումով: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է բանակցային գործընթացը շարունակվի գործող ձևաչափով՝ Մինսկի համանախագահությամբ»,- ասաց նա:
Հարցին՝ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ընդդիմությունը, այդ թվում Դուք համարում էին կապիտուլյացիա, հիմա ինչպե՞ս է երկրորդ նախագահն ասում, թե այդ փաստաթղթով պետք է արցախցիները վերադառնան, նա ասաց. «Միջնորդավորված փաստաթուղթը 2020 թվականի նոյեմբերի իննի փաստաթուղթն է: Իհարկե, սա որոշակի առումով կապիտուլյացիոն փաստաթուղթ է, բայց երբ խոսք է գնում Մեղրիի հատվածով, Սյունիքով ճանապարհների տրամադրմանը, իսկ Ադրբեջանը նախատեսում է, որ դա պետք է լինի միջանցք, միակ տարբերակն այդ փաստաթղթին վերադառնալն է, որովհետև այդ փաստաթղթի 4-5 կետեր չեն իրականացվել: Այն միակ փաստաթուղթն է, որի վրա հենվելով՝ հնարավորություն կտա փորձել Արցախի վերադարձի հարց լուծել»:
Նշենք, որ այսօր Արցախյան շարժման 37-ամյակն է և Արցախի և ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարարակական-քաղաքական գործիչներ Եռաբլուր են գնացել:




















Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան