Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ
Քաղաքականություն

Բաքուն նոր պահանջներ է քաշո՞ւմ

Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Զիյաֆեթ Ասկերովը հայտարարել է, թե «այս պահի դրությամբ խաղաղության համաձայնագրի 17 կետերից 15-ն է համաձայնեցված, չհամաձայնեցված երկու կետերից մեկը վերաբերում է Զանգեզուրի միջանցքի բացմանը, երկրորդ կետը տարածքային պահանջներն են, որոնք ամրագրված են Հայաստանի Սահմանադրությամբ»:

Ադրբեջանցի պաշտոնյայի այս հայտարարությունը հակասում է այդ երկրի նախագահի՝ ավելի վաղ ասած խոսքերին։ Անցած տարեվերջին Իլհամ Ալիևը նշել էր, թե Երևանն ու Բաքուն խաղաղության պայմանագրի տեքստում դեռևս չեն համաձայնեցրել միմյանց նկատմամբ միջազգային հայցերից ձեռնպահ մնալու և սահմանին երրորդ երկրների ներկայացուցիչներ չտեղակայելու մասին կետերը։ Գրեթե նույնը կրկնել էր նաև Նիկոլ Փաշինյանը։

Առնվազն սխալ կլինի կարծել, թե Ասկերովը չի հասկանում, թե ինչ է խոսում։ Ընդհակառակը, Բաքուն կարծես նոր պահանջներ է առաջ քաշում, դրանց «սղղացնելով» չհամաձայնեցված երկու կետերի տակ։ Զարմանալի չէ, որ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը շտապեց հերքել Ասկերովի հայտարարությունը։

Ուշագրավ է Ասկերովի մեկ այլ հայտարարություն։ Նա ասել է, որ Բաքուն «ուզում է պայմանագիր կնքել հայկական պետության հետ, ոչ թե վարչապետի»։ Ըստ երևույթին, Բաքվում հասկանում են, որ տարատեսակ ճնշումներով Նիկոլ Փաշինյանից համաձայնություն կորզելը բոլորովին չի ապահովում Բաքվի հաջողությունը։ Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու համար պատրաստ է գնալ ցանկացած զիջման, բայց դա տարածաշրջանին խաղաղություն չի բերելու։ Ուստի Ադրբեջանը Փաշինյանից բացի կարիք ունի ճնշումներով հասնել հենց ՀՀ քաղաքացիների կապիտուլյացիային։ ՀՀ Սահմանադրության՝ Փաշինյանի նախաձեռնած փոփոխությունն էլ այն կապիտուլյացիան է, որը ցանկանում են ստանալ հայ ժողովրդից։ Ուստի, անհրաժեշտ է մերժել Փաշինյանի հերթական ազգադավ ձեռնարկը, իսկ նրան ու իր թիմին ուղարկել պատմության աղբանոցը։ 

Սվետլանա Սահակյան