Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

ԱՄՆ օդուժի ավիահարվածի հետևանքով Սիրիայում «Ալ-Քաիդա»-ի հետ կապված բարձրաստիճան անդամ է սպանվել

Միացյալ Նահանգների կենտրոնական հրամանատարությունն հայտարարել է Սիրիայում իրականացված ավիահարվածի մասին, որի արդյունքում ոչնչացվել է «Հուրաս ադ-Դին» իսլամիստական ​​խմբավորման ղեկավարության բարձրաստիճան համակարգողն, ով կապեր է ունեցել նաև «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։

Այս մասին ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել է X-ի միկրոբլոգում կատարած գրառման միջոցով: 

«Փետրվարի 21-ին ԱՄՆ կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ուժերը ճշգրիտ ավիահարված են հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված «Հուրաս ալ-Դին» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան ղեկավար Վասիմ Թահսին Բայրաքդարը»,-նշված է գրառման մեջ: 

«Մենք անխնա հետապնդելու և ոչնչացնելու ենք ահաբեկչական սպառնալիքները՝ անկախ դրանց գտնվելու վայրից, որպեսզի պաշտպանենք մեր հայրենիքը և մեր դաշնակիցներին ու գործընկերներին»,-հայտարարել  է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Մայքլ Էրիկ Կուրիլյան:

«Հուրաս ադ-Դին»-ն «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության ճյուղերից մեկն է, որը գործում է Սիրիայում՝ քարոզելով արմատական ​​իսլամիստական ​​գաղափարախոսությունը։