Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Ծանր ապրումներ եմ ունեցել Սպարապետի կերպարը կերտելիս». Խորեն Լևոնյան

Մարտի 5-ից մեծ էկրան կբարձրանա «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմը, որը պատմում է Ազգային հերոս, Սպարապետ Վազգեն Սարգսյանի կյանքի մասին՝ հիմնված իրական փաստերի վրա:

Սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական ու պետական գործիչը: Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին:

Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը: Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Սարգսյանն ու Արամ Կարապետյանը, ով նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը:

Սպարապետ Վազգեն Սարգսյանի դերում ՀՀ վաստակավոր արտիստ Խորեն Լևոնյանն է: Հերոսի մոր՝ Գրետա մայրիկի կերպարը կերտել է դերասանուհի Մարջան Ավետիսյանը, իսկ հոր դերում ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանն է, պատանի Վազգենի դերում Արտուշ Բաղդասարյանն է:

«Կերպարը կերտելիս ծանր ցավեր եմ ապրել ու մեծ դժվարությամբ փորձել եմ դա հաղթահարել, որովհետև նման կերպարներ հազար տարին մեկ անգամ են ծնվում: Փորձել եմ հասկանալ միքտը, հոգին, էությունը, ինչ տեսակ տղամարդ էր նա, ինչպես էր մտածում:

Այդ ամենը հասկանալուց ու շատ նյութեր նայելուց հետո նորից եկանք այն համոզման, որ մենք, կարծես առաջնորդ չենք սիրում, փոձում ենք ամեն կերպ ապացուցել, որ մենք իրենցից շատ ենք հասկանում, ու կաորղ ենք իր տեղում լինել, ինչը կատարվեց իմ պապի հետ, նույնը երբեմն կատարվում է ինձ հետ»,- խոսելով «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմում Սպարապետի կերպարը կետելու մասին՝ ասաց դերասան Խորեն Լևոնյանը:

Դերասանը խոսելով իր ապրումների մասին՝ Tert.am Life-ի հետ զրույցում նշեց, որ ինչքան ուժ, եռանդ ու առողջություն ունի ներդրել է այս ֆիլմի ստեղծման համար:

«Այս կերպարը կերտելու համար շատ երկար եմ աշխատել ու շատ նմանություններ եմ նկատել իմ ու Սպարապետի մեջ:

Մեծ ափսոսանք եմ հայտնում, որ չկան մեր հերոսների, լեգենդների ու արժանի մարդկանց մասին պատմող շատ ֆիլմեր: Շատ շնորհակալ եմ Նոնային, որ առիթ ունեցա այս ֆիլմում նկարահանվելու: Սա երազանքի դեր է և ոչ բոլորին է բախտ վիճակված: Ես հպարտ եմ, փորձել եմ մաքսիմալն անել: Ինչպես ամբողջ կյանքում, այս ընթացքում էլ կոնֆլիկտի մեջ եմ եղել, և այս փուլում ավելի շատ սրվեցին թե՛ մարդկանց, թե՛ դեպքերի հանդեպ: Կարծես բոլորին կասկածանքով էի նայում»,- անկեղծացավ դերասանը:

Չափազանց բարդ ու պատասխանատու էր նաև դերասանուհի Մարջան Ավետիսյանի համար, ով ֆիլմում մարմնավորում է Վազգեն Սարգսյանի մորը՝ Գրետա մայրիկին:

«Չափազանց դժվար էր: Հուսամ իմ հոգեկան ապրումների միջոցով, որ ունեցել եմ այս կերպարը կերտելիս, կարողացել եմ փոխանցել Գրետա մայրիկի այն մեծ սերը որ ունեցել է իր որդու, ընտանիքի և հայրենիքի հանդեպ:

Երբեք չէի մտածի, որ Խորենի մայր եմ խաղալու, մենք գրեթե նույն տարիքի ենք»,- նշեց Մարջան Ավետիսյանը:

Genetic Production-ի գործունեության գլխավոր նպատակն է արվեստի լեզվով ցույց տալ հայի ինքնությունը, ստեղծարար էությունը, նրա պայքարող և հաղթող ոգին՝ մեր պատմության ականավոր գործիչների, հեղինակավոր մարդկանց օրինակով: