Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ
Քաղաքականություն

Ադրբեջանի հակառուսական քաղաքականությունը նոր հորիզոններ է նվաճում

Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային պայմանագրի ստորագրումից երեք տարի անց պաշտոնական Բաքուն հերթական հակառուսական քայլն է կատարել։ Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» մեդիա խմբի ներկայացուցչությունը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ը, դադարեցրել է իր գործունեությունը։ «Ադրբեջանում «Ռուսաստանն այսօր» (Սպուտնիկ) ներկայացուցչության գործունեությունը դադարեցվել է», - ասել է Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ պաշտոնյան հայտնել է, որ ռուսական ընկերությունն Ադրբեջանում կարող է հավատարմագրում ստանալ միայն մեկ թղթակցի համար։ Նախորդ շաբաթ Բաքվում փակվել է BBC News-ի գրասենյակը։ Ադրբեջանի իշխանությունների որոշմամբ՝ հանրապետությունում հավատարմագրվելու է լրատվամիջոցի միայն մեկ թղթակից։

Ադրբեջանի այս քայլը Ռուսաստանում առայժմ չեն մեկնաբանում, սակայն դժգոհությունը զգացվում է։ Հայաստանում, որին Մոսկվան մեղադրում է հակառուսական քաղաքականություն վարելու մեջ, «Սպուտնիկ Արմենիան» ոչ միայն գործում է մեծ կազմով, այլև բավական ազդեցիկ լրատվամիջոց է։ Այլ ռուսական ԶԼՄ-ներ ևս գործում են, իսկ հանրային մուլտիպլեքսում ռուսական երեք հեռուստաընկերություն կա։ Ու Փաշինյանի իշխանությունը թեպետ պարբերաբար դժգոհում է ռուսական ԶԼՄ-ներից, բայց գործուն քայլեր չի արել դրանց փակման ուղղությամբ։

Արդյո՞ք Ռուսաստանը կոշտ միջոցներով կպատասխանի Բաքվի այս սադրանքին։ Թերևս՝ ոչ։ Փոխարենը մշտապես կոշտ են արձագանքում Երևանի քայլերին։ Ինչը, հանուն արդարության, այնքան էլ օբյեկտիվ չէ։

Կարինե Ղուկասյան