Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հատուկ հայտարարություն. Ուժեղ ՀայաստանՔվեարկի՛ր հանուն հզոր և ինքնիշխան Հայաստանի. Արման Վարդանյան«Հայաստանի ճակատագիրն է որոշվում». քաղաքացիները կոչ են անում անպայման մասնակցել ընտրություններինՀայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին. էդմոն ՄարուքյանԱհազանգ․ Աշտարակում 17/11 ընտրատեղամասում օգնության կարիք ունեցող տարեց ընտրողներին թույլատրվում է ընտրել միայն ՔՊ կուսակցության ներկայացուցչի ներկայությամբՔաղաքական միտքը, քաղաքական բովանդակությունը և պառլամենտարիզմը այս գիշեր կվերադառնան խորհրդարան. էդմոն ՄարուքյանՀրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ
Քաղաքականություն

Բաքուն չի շտապում պատասխանել Երևանի առաջարկներին

ՀՀ ԱԳՆ-ն երեկ հայտնել է, որ Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի պատասխանը։ «Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան», - ասել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Տարածաշրջանային ապաշրջափակման վերաբերյալ առաջարկները մոտ 3 ամիս առաջ էին ներկայացվել Ադրբեջանին: Իր վերջին ասուլիսում Փաշինյանը մանրամասնել էր՝ Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սկզբում երկաթուղային բեռնափոխադրումներ Սյունիքով։ Ընդ որում՝ նույն սկզբունքով հայկական կողմը պնդում է նաև երկաթուղային բեռնափոխադրումների հնարավորություն Երասխից Մեղրի՝ Նախիջևանի տարածքով։

Աշխարհաքաղաքական ստեղծված պայմաններում Ադրբեջանը չի շտապում, փորձում է հասկանալ, թե ուր են տանում ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները, ի վերջո, ինչի կհանգեն ԱՄՆ-ՌԴ բանակցությունները, ով ազդեցության լծակներ կունենա Հարավային Կովկասում։ Ուշագրավ է, որ ակնհայտորեն նվազել է նաև Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանությունը։ Այդ հանգամանքն էլ ավելի շուտ կապված է սպասողական վիճակի հետ, այլ ոչ թե Բաքվի վախերի, ինչպես փորձում է ներկայացնել իշխանական քարոզչամեքենան։

Ցանկացած պարագայում Հայաստանի համար լուրջ ռիսկեր են լինելու, իսկ տարածաշրջանի պետությունները լուռ սպասում և պատրաստվում են հնարավոր ֆորս-մաժորներին։ 

Լիլիա Դավթյան