Բացահայտվել է Տիգրան Մեծի պողոտայում տեղի ունեցած սպանությունը. «Մողեսիկը» ներկայացել է բաժին
«Քուին բուրգեր» արագ սննդի կետի դիմաց տեղի ունեցած սպանության քրեական գործում որպես մեղադրյալ հետախուզվող՝ ընկերական շրջապատում ավելի շատ հայտնի՝ «Մողեսիկ» մականվամբ 19-ամյա Աշոտ Գրիգորյանը ներկայացել է բաժին: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին՝ ժամը 18:00-ին, թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգել և հայտնել են, որ բուժօգնության է տեղափոխվել Շիրակի մարզի Նահապետավան գյուղում ապրող Համբարձում Եզեկյանը` կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով:
Պարզվել է, որ երիտասարդը դանակահարվել է Տիգրան Մեծի պողոտայում: Դեպքի վայրում հայտնաբերվել է արնանման հետքեր և ծալովի դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է եղել: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները Էրեբունու բաժնի գործընկերների հետ կարճ ժամանակում պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ:
Նախնական տվյալներով՝ սպանված երիտասարդի և Սարի թաղում ապրող, 18-ամյա Աշոտ Գրիգորյանի միջև անհիմն վեճ է սկսվել: Անցորդների ներկայությամբ տեղի ունեցած պարզաբանումն էլ ավարտվել է դանակահարությամբ: Աշոտ Գրիգորյանը դիմել է փախուստի, դանակահարված երիտասարդն էլ՝ շտապօգնության մեքենայով տեղափոխվել հիվանդանոց:
Օպերատիվ տվյալների հիմնավորման արդյունքում՝ նախաքննական մարմինը որոշում է կայացրել Աշոտ Գրիգորյանին ներգրավել որպես մեղադրյալ: Մարտի 20-ին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Տարված բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 27-ին հետախուզվողը ներկայացել է ոստիկանության Էրեբունու բաժին:




















Իսակովի պողոտայում բախվել են «Ford Transit»-ն ու «Toyota»-ն
4/17 Ընտրական տեղամաս. ՔՊ-ի 374 ձայնը ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել են 384 ձայն. Շիրազ Մանուկյան
ՀՃԿ ղեկավար, Զինված ուժերի պահեստազորի փոխգնդապետ Արսեն Վարդանյանը հայտարարում է անժամկետ նստացույց
Հաղթանակ չի ունեցել ձեր Փաշինյանը․ Նարեկ Կարապետյան
Այս ընտրությունները հնարավոր չէ համարել արդար և թափանցիկ․ Արսեն Գրիգորյան
Ռուսաստանից Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով, կուղարկվի 18 վագոն պարարտանյութ և ածուխ
«Նման բան երբեք չէր եղել, և ահա՝ կրկին»․ Մհեր Ավետիսյան
ՀՀ տարածքը 29,743 քկմ է. ոչ մի թիզ հող չի հանձնվելու, ոչ մի միլիմետր. ԳՇ պետ
Մեր պայքարը շարունակվում է և գնալու ենք մինչև վերջ՝ մինչև փոփոխություն՝ մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացո...
Հավասար և արդար մրցակցային պայմաններ պետք է լինեին, սակայն դրանք բացակայում էին․ Արսեն Գրիգորյան