Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Իրավունք

Դատախազությունը ՆԳՆ-ից պահանջում է անվավեր ճանաչել ոստիկաններին բնակարաններ հատկացնելու հրամանները

Օրեր առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ գլխավոր դատախազության՝ ՆԳՆ-ի դեմ ներկայացված հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոքը: Այս մասին ArmLur.am-ը տեղեկացավ՝ ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատարանի որոշումը:

Դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին ՀՀ գլխավվոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան ընդդեմ ՀՀ ներքին գործերի նախարարության՝ ՀՀ ոստիկանության պետի 2017 թվականի մի շարք հրամաններ անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքները կիրառելու պահանջների մասին: Նշված հրամանների բովանդակության համաձայն՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կառավարության որոշմամբ հաստատված կանոնադրության համաձայն, ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար հրամայել է բնակարաններ հատկացնել հրամաններում նշված անձանց:

Նշենք, որ նախկին ոստիկանապետին մեղսագրվող դրվագներից մեկն առնչվում է նրան, որ իր հրամաններով բնակարաններ են հատկացրել է դրա կարիքը չունեցող ոստիկանության ծառայողների՝ այդ թվում ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Ռաֆայել Զաքարյանին:

Նախորդ տարվա հուլիսին ՀՀ հակակոռուպցիոն դատարանը դատավճիռ է կայացրել, որում անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի դեմ հարուցված քաղաքացիական հայցին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարուցված քաղաքացիական հայցի չափը՝ 35,000,000 ՀՀ դրամը կազմում է Քնարիկ Սասունյանին, Ռաֆայել Զաքարյանին և Գարեգին Գասպարյանին հատկացված անշարժ գույքերի ձեռքբերման արժեքի հանրագումարը, գտել է, որ հակակոռուպցիոն քրեական գործով մեղադրական դատավճիռ կայացնելու պայմաններում հնարավոր է գույքերի ձեռքբերման հիմքերը, այդ թվում՝ նվիրատվության գործարքներն առոչինչ (կամ անվավեր) ճանաչել և խնդրո առարկա գույքերը վերադարձնել ՀՀ ոստիկանության հաշվեկշիռ։

Այս հանգամանքը հաշվի առնելով դատախազությունը հայցացիմում է ներկայացրել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարան, որը սակայն մերժել է հայցադիմումը վարույթ ընդունել: Դատարանը հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ ոստիկանության պետը, լիազորված լինելով օրենքով սահմանված կարգով արձակելու նորմատիվ կամ անհատական բնույթի հրամաններ, օժտված լինելով հանրային իշխանական լիազորություններով, հրամաններ է արձակել ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության հաշվեկշռում գտնվող անշարժ գույքերը սեփականության իրավունքով ՀՀ ոստիկանության աշխատակիցներին հատկացնելու մասին: Նշված իրավահարաբերությունները ծագել են հանրային շահի իրացման կապակցությամբ, այն է՝ պետական սեփականություն հանդիսացող բնակարանները, որոնք հանձնված են եղել ՀՀ ոստիկանությանը, տրամադրվել են վիճելի հրամաններում նշված անձանց, իսկ հայցադիմումով ներկայացված հիմնական պահանջները՝ ՀՀ ոստիկանության պետի՝ 2017 թվականի համապատասխան հրամաններն անվավեր ճանաչելու պահանջներն են:

Այսպիսով դատարանն արձանագրել է, որ վեճը ենթակա է քննության ոչ թե քաղաքացիական դատավարության, այլ վարչական դատավարության կարգով, հետևաբար հայցադիմումի ընդունումը ենթակա է մերժման:

Դատարանի այս որոշումը դատախազությունը բողոքարկել է հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանում, որն էլ իր հերթին մերժել է բողոքը և օրինական ուժի մեջ թողել հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանի 2024թ. դեկտեմբերի 24-ի որոշումը: