Պետք է նորից արմատապես վերանայել 5 %-ից 10 %-ի անցումը. «Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք»
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Կառավարությունը հաստատեց շրջանառության հարկ վճարող տնտեսվարողների աջակցության ծրագիրը՝ ըստ էության 6 ամսով հետաձգում, ինչը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ հարկային օրենսգրքի այս փոփոխությունը պատճաշ կազմակերպված չէր, որն էլ առաջացրել է լուրջ դժգոհություն ՓՄՁ ներկայացուցիչների և այլ շրջանակներում։
Այս աջակցության ծրագրի անհրաժեշտությունն այն է, որ շրջանառության հարկ վճարողներից շատերը դեռևս նախորդ ժամանակաշրջանից ձեռքբերված ապրանքների մասով չունեն հիմնավորող փաստաթղթեր, որի արդյունքում կրկնակի հարկային բեռի աճ կարող էր գրանցվել, ինչից ելնելով Կառավարությունն առաջարկում է անցումային փուլ՝ նոր պայմաններին հարմարվելու համար։
Այսինքն, խոսքն այն մասին է, որ մի կողմից եթե տնտեսվարողը առանց փաստաթղթի է գործունեություն ծավալում, ուրեմն շրջանառության հարկի չափը ձևավորվում էր շրջանառության 5 տոկոսի չափով, իսկ եթե փաստաթղթավորված էր՝ 1,5 տոկոսի չափով, ապա հարկային նոր փոփոխությունների համաձայն, նախորդ փուլերից մնացած ձեռքբերումների համար, որոնց համար փաստաթուղթ չունեին, և հասկանալի է անհնար կլիներ այլևս փաստաթղթերը ձեռք բերել՝ վճարեին 10 տոկոս։ Միևնույն ժամանակ, առհասարակ բավականին բարդ է այս գոծող պայմաններում ամեն ինչի համար փաստաթուղթ ձեռք բերել։ Ուստի, մի նոր գործիք կիրառվեց, որ եթե մինչ այժմ կիրառվում էր միայն ապրանքների մասով նվազեցումներ, հիմա նաև ներառվեցին այլ ծախսեր՝ աշխատավարձ, վարձակալության, կոմունալ վճարներ և այլ գործառնական ծախսեր` իջեցնելով հարկման բազան, որի արդյունքում նաև հարկի չափը կարող է փոքր լինել, այլ կերպ ասած՝ 4 տոկոսի նվազեցումը կարող է դառնալ 9 տոկոս։
Սակայն, մենք կարծում ենք, որ այս 6 ամսյա ռեժիմը ժամանակավոր լուծում է, ժամանակ շահելու միջոց է, և կան առանձնահատկություններ բիզնեսում որոնք դեռևս երկարատև լուծումներ են պահանջում։
Այսինքն, խոսքը գնում է ապրանքների պարտադիր 6 ամսյա ժամկետում իրացման մասին։
Այսպիսով, անցումային փուլը պետք է նախատեսել մինչև տարեվերջ և նորից արմատապես վերանայել 5 տոկոսից 10 տոկոսի անցումը, որը խիստ վիճարկելի հարց է և լրացուցիչ լուրջ քննարկւմներ է պահանջում։
«Նոր Պրոյեկտ.Տնտեսական Ալիք» նախաձեռնություն




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան