Վարդանանց խորհուրդը մեծ է, որովհետև բոլորիս մեջ արթացնում է մեր գոյության համար ամենաանհրաժեշտ հասկացություններ՝ հայրենասիրություն և աստվածսիրություն. Վեհափառ
Փետրվարի 27-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սրբոց Վարդանանց տոնը: Այս առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։
Պատարագիչն էր Գևորգյան հոգևոր ճեմարանի և Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ Հոգեշնորհ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը։
Սրբազան արարողությանը ներկա էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի միաբաններ և բազմաթիվ հավատավոր հայորդիներ:
Իր քարոզում Հայր Սուրբն անդրադարձավ Սրբոց Վարդանանց տոնի խորհրդին՝ մասնավորապես նշելով. «Վարդանանց խորհուրդը մեծ է, մեծ է ոչ թե որովհետև եկեղեցական տոն է կամ մեծ ճակատամարտի հիշատակությունն է, այլ որովհետև բոլորիս մեջ արթացնում է երկու կարևորագույն, մեր գոյության համար ամենաանհրաժեշտ հասկացություններ՝ հայրենասիրություն և աստվածսիրություն։ 1036 նահատակները հավաքական խորհրդանիշն են այն ամենի, ինչը բոլոր դարերում պակասել է մեզանում և բոլոր ժամանակներում համարվել է գերագույն առաքինություն՝ աստվածսիրություն և հայրենասիրություն։
Վարդանանց խորհուրդն իր բովանդակությամբ մեզ համար դատարկ կլինի, եթե այս երկու հասկացությունները մենք չկապենք իրար և չհասկանանք, որ Վարդանանք այս երկու սրբազնագույն առաքինությունների համար զոհաբերեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը, որով և վկայեցին Քրիստոսին ու իրենց վկայության մեջ միասնական էին։
Սիրելինե՛ր, այս երկու հասկացությունները՝ վկայություն և միասնականություն, լավագույնս բնորոշում են սրբոց Վարդանանց խորհուրդը»։
Հայր Շահեն նաև միաբանության և ներկա հավատացյալ ժողովրդի անունից շնորհավորեց Վեհափառ Հայրապետին անվանակոչության օրվա կապակցությամբ:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց Հայրապետական մաղթանք:
Հոգևոր դասն ու ժողովուրդը միասնական աղոթք բարձրացրեցին առ Աստված Ամենայն Հայոց Կաթողիկոսության անսասանության, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հավետ պայծառության և Նորին Սրբության կենաց արևշատության ու արդյունավոր հովվապետության համար:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...