Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Փաշինյանը մնալու է իր գաղափարախոսության փլատակների տակ

«Իրական Հայաստանի» անհեթեթ գաղափարախոսությունը, որ այս օրերին առաջ է մղում Նիկոլ Փաշինյանը, անհասկանալի է մնում նույնիսկ իր կուսակիցների համար, որոնք ոչ մի կերպ չեն ըմբռնում, թե ինչ է դա, ինչպես են ներկայացնելու հանրությանը, և ինչ եղանակով կարող են շահել մարդկանց հավանությունը։ Ավելին, օրերս ԱԺ-ում կայացած հավաքին պարզ ասել են, որ այդ գաղափարախոսությունը հերթական սպառանլիքն է դառնալու ՔՊ հետագա պաշտոնավարմանը։

Փաշինյանը կատաղել է կուսակիցների այս տրամադրվածությունից, հայտարարել, թե միայնակ էլ լինի, իրականություն է դարձնելու այն։ Զարմանալի չէ, որ հենց երեկ նա գրառում է արել, քաղաքացիներին հրավիրել է միասին քննարկելու իր գաղափարախոսական նախագիծը։ «Նման քննարկմամբ հետաքրքրված քաղաքացիներին, 20-30 հոգանոց խմբերով, հրավիրում եմ Կառավարություն՝ Նախագիծն անկաշկանդ մթնոլորտում քննարկելու»,- նշել է նա՝ կոչ անելով 25-30 հոգանոց խմբեր ձևավորել, գալ կառավարություն՝ նախագիծը քննարկելու։ «70 հոգանոց և ավելի մեծ խմբեր ձևավորելու դեպքում ինքս կայցելեմ Ձեր բնակավայր՝ Նախագիծը քննարկելու»,-գրել է Նիկոլ Փաշինյանը։

Մի կողմ թողնենք, որ Փաշինյանի այս առաջարկը նման է պատերազմի օրերին արած առաջարկին՝ «բռոնիկ-կասկա» վերցնել ու գնալ ռազմաճակատ։ Փաստացի, Փաշինյանը հաստատում է, որ խնդիրներ ունի իր խառնիճաղանջ մտքերը դասավորելու, դրանք հանրությանը ներկայացնելու հարցում, և նույնիսկ կուսակիցներն այդ հարցում ի զորու չեն զինակիցներ դառնալ։ Արդյունքում, ինչպես միշտ պատասխանատվությունը փորձում է բարդել մարդկանց վրա։ Իսկ որպես եղանակ ընտրել է Աննա Հակոբյանի «Կրթվելը նորաձև է» շարժման մեթոդները, երբ տարբեր, իշխանության հավատարիմ բլոգերների, քաղաքացիների, գործիչների հավաքում են մի սենյակում, «ջան ասում-ջան լսում»։ 

Աննա Միքայելյան