«Բոլորը գնում են քնելու, իսկ ես մինչև գիշերվա ժամը 3-ը ծտի բուն եմ սարքում». Գրիգոր Դանիելյան
Դերասան Գրիգոր Դանիելյանն ու կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանն Ինստագրամում սկսել են «Ներքին խոհանոց» խորագրով հումորային շարք, որի շրջանակներում անդրադառնում են կին և տղամարդ հարաբերություններին առնչվող ամենատարբեր թեմաների: Այս անգամ զույգն անդրադարձել է տղամարդու պարապության թեմային ու նշել, որ ցանկացած կնոջ նյարդայնացնում է տղամարդու պարապությունը:
«Կանայք տանել չեն կարողանում, երբ տղամարդը պարապ պառկած է բազմոցին: Ինձ նման շատ մարդիկ հազիվ շուտ են տուն եկել և ուզում են պառկել բազմոցին ու նայել այն հիմար սերիալները, որտեղ անընդհատ նույն հարցն են տալիս իրար:
Մի խոսքով՝ ուզում ես վայելել այդ ոչ մի բանը և գալիս է կինը: Տեսնում է, որ տղամարդը ոչնչով զբաղված չէ ու մտածում է՝ ինչ անի, որ գործի դնի տղամարդուն:
Ասում է՝ «Երեխային դպրոցում հանձնարարել են ծտի բուն սարքել: Վաղը պետք է տանի դպրոց»: Ու ես ստիպված սկսում եմ ծտի բուն սարքել: Ու հետո բոլորը գնում են քնելու, ես մինչև գիշերվա ժամը 3-ը սարքում եմ ծտի բունը, որ երեխան վաղը ամոթով չմնա դպրոցում»,- «Ներքին խոհանոց» շարքի շրջանակներում պատմել է դերասան Գրիգոր Դանիելյանը:




















Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից