Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Moody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանը
Հասարակություն

6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան.

Ոստիկանության 6-րդ վարչության 12 աշխատակիցները, որոնցից մեկը զինված էր, մտել են Արմաշի ալյուրի գործարան: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Մոդուս Գրանում հոլդինգ»-ի սեփականատեր Գուրգեն Նիկողոսյանը:

Այս հոլդինգի մեջ է մտնում նշված գործարանը, որտեղ էլ տեղակայված է հոլդինգի գրասենյակը: Ընկերությունը, որը նախկինում հայտնի էր որպես «Մանանա գրեյն», մի քանի ոլորտում է բիզնես ծավալում՝ քարի հանքի շահագործում ու քարի մշակում, ընտանի կենդանիների համակցված կերերի գործարան, ալյուրի արտադրություն եւ այլն: Գուրգեն Նիկողոսյանի խոսքով՝ իրեն չեն տեղեկացրել, թե ինչ հիմքերով են խուզարկություն կատարում. «Ես հանրապետությունում չեմ եղել, եկել են զինված, 12 հոգով մտել հիմնարկ: Ու թուղթ ցույց չեն տվել»: 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի աշխատակիցները, ըստ հոլդինգի սեփականատիրոջ, դեռ հինգշաբթի օրվանից են սկսել ստուգումները, որը վերաբերում է հոլդինգի 2016-2018 թվականների աշխատանքներին:

Ստուգումների առաջին օրվանից հետո, Նիկողոսյանի պատմելով, թաղայինների, գյուղապետերի միջոցով, 6-րդ վարչության բաժանմունք են հրավիրել ընկերության աշխատակիցներին. «Սպառնացել են՝ եթե ճիշտը չգրեք, ձեզ կտանենք Երեւան: Ասել են՝ էն ընկերոջդ արդեն տարել ենք, գիտե՞ք 6-րդ վարչությունն ինչ ա: Ահաբեկել են մարդկանց: Իրենց սահմանադրական իրավունքն էլ խախտել են, չեն զգուշացրել իրավունքների մասին, որ կարող են ցուցմունք չտան: Բայց սպառնացել են: Մեր աշխատողներից մեկը քննությունից հետո եկավ ու մեր մյուս աշխատողների ներկայությամբ ասաց՝ ինձ ծեծեցին: Ասացի՝ գնա իրավաբանի մոտ, ոստիկանություն գնա, ՄԻՊ գնա: Ասաց՝ չէ: Մենք ունենք ձայնագրություն, որ աշխատակիցները պատմում են, ոնց են զեկուցագիր գրել: Այսօր էլ քարի հանքի պետին են հրավիրել Երեւան՝ 6-րդ վարչություն: Հարցաքննվող մեր աշխատակցին ասել են՝ մենք գիտենք, որ երկու ցուցակով եք աշխատավարձ ստանում, գրեք՝ ինչքան: Նա էլ ասել է՝ էդպես չի: Քննիչներն էլ ասել են՝ գրեք որ նոր տարուն փող եք ստացել՝ հավելավճար, որը չի գրանցվել: Նա էլ ասել է՝ ես հավելավճար չեմ ստացել»:

Գուրգեն Նիկողոսյանը պնդում է՝ իրավապահների նման գործողությունների պատճառով իր բիզնեսը տուժում է, հոլդինգն ունի մոտ 500 աշխատակից, բոլորը գրանցված են, բոլորի աշխատավարձերը վճարում է, բոլոր փաստաթղթերը կարգին են։

«Իմ հեղինակության հետ են խաղում, ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ: Գործունեություն եմ ծավալել 1992 թվականից, քանի իշխանություն է փոխվել, ես ի՞նչ մեղք ունեմ: Մեր աշխատանքը կաթվածահար են անում: Սա սեփականության իրավունքի ոտնահարում է: Քննությունը չի ավարտվել, բայց հիմա ուզում եմ հանրությունը տեղյակ լինի, որ նոր Հայաստանում նման ձեւ են վարվում: Չգիտեմ՝ կարող է սա մասնավոր անձերի խնդիր է, որոնք աշխատում են պետական ատյաններում: Մտածում եմ՝ եթե արագ պատասխան չստանամ այս ամենի համար, ամենը վաճառեմ ու գնամ Հայաստանից, որովհետեւ սա դարձել է ոչ թե պետություն, այլ՝ բռնապետություն: Իմ 8-րդ դասարանցի տղան ասում է՝ պապա, կարո՞ղ է գան ինձ էլ քննեն: Ուզում են վրաս գործ «կարեն»»: Այս առնչությամբ Aravot.am-ը մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանում է խնդրել ոստիկանությունից, որտեղից վստահեցրել են՝ ավելի ուշ կներկայացնեն դրանք: