Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Արշակ Կարապետյանն ու Ալբերտ Բազեյանը նախատեսում են ոտքի հանել ժողովրդին և կազմակերպել անհնազանդություն՝ «գործող ապազգային, թրքահաճո իշխանությանը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ինչպես հայտնի է, վերջերս հայտարարվեց «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանի ու «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման խորհրդի նախագահ Ալբերտ Բազեյանի կողմից «Համահայկական միասնության խորհուրդ» ստեղծելու մասին: Եվ ահա, կիրակի օրը՝ մարտի 2-ին, կայանալու է «Համահայկական միասնության խորհուրդ» միավորման հիմնադիր համաժողովը:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախաձեռնողները նախատեսում են բավական ներկայացուցչական համաժողով: Համաժողովի մասին հաղորդագրության մեջ նշվում է, որ նշյալ ուժերը ոտքի են հանելու ժողովրդին և ամբողջ Հայաստանով մեկ կազմակերպելու են անհնազանդություն՝ «գործող ապազգային, թրքահաճո իշխանությանը», ինչպես նաև պարտադրելու են այս կառավարության հեռացումը ու Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի լուծարումը. «Կարճ ժամկետի համար ձևավորվելու է ժամանակավոր անցումային կառավարություն, որը կնախապատրաստի ՀՀ ԱԺ նոր, արտահերթ և օրինական ընտրություններ»: «Համահայկական ճակատ» կուսակցության և «Հայոց աշխարհազոր» ռազմաքաղաքական միավորման համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ «խստորեն դատապարտում են ներկայիս թրքահաճո իշխանության գործունեությունը և վերջինիս կողմից իրականացվող արտաքին և ներքին քաղաքականությունը»։

Ի դեպ, մեր տեղեկություններով, նշյալ ուժերը փետրվարի 23-ին կազմակերպել են հանդիպում գյումրեցիների հետ՝ «նվիրված Հայրենիքի պաշտպանի օրվան»: Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալմայոր Արշակ Կարապետյանն անդրադառնալով գործող կառավարությանը, ասել է, որ այն «վարում է անգրագետ և երկրի համար կործանարար քաղաքականություն», որ այս կառավարությունը «չգիտի, թե ինչ է ազգը, ժողովուրդը, պետությունը»: «Հայաստանում օր առաջ պետք է տեղի ունենա իշխանափոխություն, և Երևանում իշխանության պետք է գան հայկական ազգային և պետական շահերով մոտիվացված պրոֆեսիոնալներ։ Ներկայիս կառավարության և նրա թիմի հեռացումը հայոց պետականության փրկության միակ ճանապարհն է», - նշել է նա։

Երկրապահ կամավորականների միության նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանն էլ ասել է, որ «ՀՀ վարչապետի քաղաքական թիմի իշխանության գալու սկիզբը դրվել է Գյումրիում, և նրանց իշխանությունից հեռացնելու մեկնարկը նույնպես այսօր տրվում է Գյումրիից»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում