Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Այսօր մարտի 1-ն է, իսկ Փաշինյանը շարունակում է խաբել հանրությանը

Այսօր մարտի 1-ն է. լրանում է ողբերգական իրադարձությունների 17-րդ տարելիցը։ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել Երևանում 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին: Նրանք ծաղիկներ են խոնարհել Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ Մանկական այգում 2023-ին տեղադրված Մարտի 1–ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին։

7 տարի առաջ գալով իշխանության՝ Փաշինյանը հայտարարում էր, թե բացահայտելու է Մարտի 1-ի բոլոր հանգամանքները, իսկ մեղավորներին պատասխանատվության են ենթարկելու։ Ավելին, արդեն 2018 թ. հուլիսի 17-ին կայացած հանրահավաքում Փաշինյանը հայտարարում էր, թե «ըստ էության, ամբողջ ծավալով Մարտի 1-ի գործը բացահայտված է»։

Այսօր արդեն, երբ որևէ բան բացահայտված չէ, Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ստել է, ասել, թե «երբեք չի ասել ամբողջությամբ»։ Միայն այս մեկ դրվագով Նիկոլ Փաշինյանն ապացուցում է, որ շարքային ստախոս և մանիպուլյատոր է, նույնիսկ այսպիսի զգայուն հարցում չունի արգելակներ, չունի բարոյական կողմնորոշիչներ, պատրաստ է ստել և խաբել։ Իսկ մարդիկ, որոնք հավատում էին, թե «հեղափոխական» իշխանություններն ի վերջո կհամարձակվեն բացահայտել Մարտի 1-ի և այլ աղմկահարույց գործերը, մնացին կոտրած տաշտակի առջև։

Գոհար Փիրումյան