Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Դուք ունեք Մեծ Բրիտանիայի լիակատար աջակցությունը. Սթարմերն ընդունել է Զելենսկիին, ստորագրվել է 2,74 մլրդ եվրոյի պայմանագիր՝ Ուկրաինայի բանակին աջակցելու համար

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոն կատարած այցի ընթացքում քննարկել է «անվտանգության հուսալի երաշխիքները» Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Այս մասին գրում է dw.com-ը:

«Մեր բանակցությունների ընթացքում մենք քննարկել ենք այսօր Ուկրաինայի և ամբողջ Եվրոպայի առջև ծառացած մարտահրավերները, գործընկերների հետ համակարգումը, կոնկրետ քայլերն Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու, պատերազմն արդար խաղաղությամբ, անվտանգության հուսալի երաշխիքներով ավարտելու ուղղությամբ»,- ընդգծել է նա։

Ուկրաինական պետության ղեկավարը հանդիպումը որակել է «կարևոր և ջերմ»։

Սթարմերն ընդունել է Զելենսկիին իր նստավայրում և վստահեցրել նրան Ուկրաինայի աջակցության հարցում։

«Դուք ունեք Մեծ Բրիտանիայի լիակատար աջակցությունը, քանի դեռ դրա պահանջը կա: Ուկրաինայի ինքնիշխանության և անվտանգության վրա հիմնված կայուն խաղաղությունը կարևոր է Ուկրաինայի, Եվրոպայի և Միացյալ Թագավորության համար», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը:

Զելենսկին շնորհակալություն է հայտնել Մեծ Բրիտանիայի ժողովրդին և Սթարմերին՝ աջակցության, մարտի 2-ին թագավոր Չառլզ III-ի հետ հանդիպելու հրավերի և Լոնդոնում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովը կազմակերպելու համար։

Մեծ Բրիտանիայի ֆինանսների կանցլեր Ռեյչել Ռիվզը և Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերգեյ Մարչենկոն նույն օրը ստորագրել են 2,26 միլիարդ ֆունտ ստեռլինգի (2,74 միլիարդ եվրո) վարկային պայմանագիր՝ ուկրաինական բանակին աջակցելու համար։

Լոնդոնը դա անվանել է «ուկրաինացի ժողովրդի անսասան և մշտական ​​աջակցության» ապացույց։ Վարկը պետք է մարվի՝ օգտագործելով առգրավված ռուսական ակտիվներից ստացված շահույթը, հաղորդում է AFP-ն:

Զելենսկու խոսքով՝ խոսքը Կիևի պաշտպանունակությունն ուժեղացնելու համար վարկի մասին է։

«Գումարը կօգտագործվի Ուկրաինայում զենքի արտադրության համար: Սա հենց այն է, ինչ արդար է. պատերազմը սկսողը պետք է վճարի»,- ասել է նա՝ նկատի ունենալով Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվները։

«Մենք ուրախ ենք, որ ունենք նման ռազմավարական գործընկերներ և նույն տեսլականը, թե ինչպիսին պետք է լինի վստահությունն ապագայի նկատմամբ բոլորի համար»,- եզրափակել է Ուկրաինայի նախագահը։

Մարտի 2-ին Լոնդոնում Ուկրաինայի հարցով գագաթնաժողովին, բացի Սթարմերից ու Զելենսկիից, կմասնակցեն մոտ 10 եվրոպացի առաջնորդներ։ Նրանց թվում են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան: