Իրավական մտքի հերթական շեդեվրը ՆԳ նախարարության կատարմամբ․ Հովհաննես Քոչարյան
Հովհաննես Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Աննորմալ օրենսդրական նախաձեռնությունների շքերթը չի սահմանափակվում հարկային օրենսգրքով, պակաս «կտտանքների» չի ենթարկվում նաև զենքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը։ Եվ այսպես՝ իրավական մտքի հերթական շեդեվրը ՆԳ նախարարության կատարմամբ. շրջանառության մեջ է դրվել մի օրինագիծ, համաձայն որի.
«Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքով կամ մինչև «Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքն ուժի մեջ մտնելը զենքով պարգևատրված կամ զենքով պարգևատրված համարվող բոլոր անձինք պարտավոր են մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացնել պարգևատրական զենքերը, այդ թվում՝ մեկից ավելի անգամ պարգևատրված լինելու դեպքում՝ երկրորդ և հաջորդ միավոր բոլոր պարգևատրական զենքերը։
«Զենքի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3.1-րդ մասի ուժով՝ որպես պարգև տրված զենքը պարգևատրվողին է հանձնվել սեփականության իրավունքով, ընդ որում՝ մալելուց հետո կարող էր ժառանգվել։ ՀՀ քաղաքացու սեփականությունը հարկադրաբար վերցնելու հիմքերը սահմանված են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 279-րդ հոդվածով։ Հիմա հարց. ո՞ր հիմքերի տակ եք առբերել նախագծով ստեղծագործածը։ Եթե կարողանաք հիմնավորել, ապա փոխեք տեղեկանք-հիմնավորումը, եթե ոչ՝ նախագիծը հանեք շրջանառությունից։ Մինչ այդ՝ նախագծին պայմանական անուն տվեք, օրինակ Աշոտ Շայբոնի կամ Ժյուլ Վեռնի նախագիծ։




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան