«Չգիտեմ ինչ ասեմ, ժողովուրդ». Վաչե Թովմասյանի էմոցիաները՝ «Օսկար» 2025-ին
Ինչպես արդեն հայտնել էինք, «Անորա» ֆիլմն Օսկարի 97-րդ մրցանակաբաշխությանը տարվա ֆիլմ անվանակարգում հաղթող է ճանաչվել:
Ֆիլմն Օսկարի էր առաջադրված 6 անվանակարգում, հաղթել է դրանցից 5-ում՝
«Լավագույն ֆիլմ»
«Լավագույն դերասանուհի»
«Լավագույն ռեժիսոր»
«Լավագույն օրիգինալ սցենար»
«Լավագույն մոնտաժ»:
Դերասան Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանն ինստագրամյան իրենց էջում կիսվել են «Օսկար» մրցանակաբաշխության լուսանկարներով ու տեսանյութերով:
«Չգիտեմ, ինչ ասեմ, ժողովուրդ: Չգիտեմ ինչ եմ զգում»,- Ինստագրամի սթորի բաժնում էմոցիաներով կիսվել է Վաչե Թովմասյանը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Tert.am Life-ի հետ զրույցում դերասան Կարեն Կարագուլյանն՝ անդրադառնալով «Օսկար»-ին նշել էր. «Ես շատ էի ուզում, որ Շոնին նոմինացնեն Օսկարում, որովհետև ինքը արժանի է և ճիշտ ժամանակն է, շատ կուզեմ իրեն տեսնել ոսկե ճաղատ արձանիկը բռնած»:
Նշենք` դերասաններ Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը 2024 թվականի մայիսին դարձել էր Կաննի «Ոսկե արմավենու ճյուղի» դափնեկիր։























Ես հայտարարեցի, որ մենք Ղարաբաղյան շարժումը պետք է չշարունակենք և չենք շարունակելու, դրանից հետո զեն...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Իմ սիրտն ազատ չէ». Դիմա Բիլանը խոսել է անձնական կյանքից
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Իրանական ճգնաժամի ֆոնին՝ Ավստրալիայում վառելիքի պաշարները հասել են ռեկորդային մակարդակի
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Ուժեղ Հայաստան -ի ընկերներով օրհնություն ենք ստանում Սրբազանից