Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Հայկական ֆուտբոլը՝ տապալման եզրին. Մելիքբեկյանի օրերը հաշված են

Մարտի 1-ի ֆուտբոլային երկրպագուների վրա ոստիկանների դաժան հարձակման, ծեծուջարդի, 9 անձանց քրեական հետապնդման ենթարկելու հանգամանքը սպառնում է վերջնականապես խաչ քաշել ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի և նրա տեղակալ Արմեն Նիկողոսյանի անփառունակ պաշտոնավարման վրա։

Ֆուտբոլի ֆեդերացիան երկրպագուների բողոքի ակցիաներն ու հրաժարականի պահանջը որոշել են խեղդել ուժային մեթոդներով, բայց «վարունգը թարս է բուսնել» «արմենների» համար։ ՀՖՖ ֆեյսբուքյան էջը վերջին օրերին դարձել է կեղծիքի, մանիպուլյացիաների տարածման հարթակ, որտեղ նույնիսկ ժամանակին իրենց լոյալ, իսկ այսօր մեղմ քննադատող գործկոմի անդամների հասցեին են թույն տարածում։ Բայց այդ հայտարարությունները երկրպագուներին, կարծես, չեն համոզում, տասնյակ ու հարյուրավոր մեկնաբանություններում վիրավորանք ու հայհոյանք է հայկական ֆուտբոլը հնարավոր ամենացածր մակարդակին հասցրած ՀՖՖ ղեկավարության հասցեին։

Այս օրերին, ի դեպ, տարօրինակ եռուզեռ է Ֆեդերացիայի շենքում, ՔՊ-ական տարբեր պաշտոնյաներ են գալիս, բայց ոչ թե Մելիքբեկյանին աջակցելու, այլ օգնելու մաքրել հետքերը։ Մամուլը բազմիցս է գրել, որ Մելիքբեկյանը, զավթելով ՀՖՖ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը, ՔՊ-ական տարբեր պաշտոնյաների արտոնություններ, գումար աշխատելու հնարավորություն, տենդերները շահելու տարբերակներ է տվել, հաճախ՝ շրջանցելով օրենքը։ Եվ այժմ այդ պաշտոնյաները, որոնց թվում անգամ մեկ նախարար կա, տենդագին մաքրում են իրենց արարքների հետքերը՝ հասկանալով, որ Մելիքբեկյանին պաշտոնանկ անելուց հետո ՀՖՖ նոր ղեկավարությունն աուդիտ է անելու և ջրի երես հանելու կատարված բոլոր ապօրինությունները։

Մեր աղբյուրի փոխանցմամբ, ՔՊ-ում նույնիսկ քննարկել են Մելիքբեկյանին նրա տեղակալ Նիկողոսյանով փոխարինելու հնարավորությունը, բայց արագ ձեռք են քաշել այդ մտահղացումից՝ հաշվի առնելով Փաշինյանի թերթի նախկին լրագրողի, Ռուբեն Հայրապետյանի նախկին խորհրդականի, մեղմ ասած, ոչ մաքուր անցյալը։ 

Գայանե Աբգարյան