Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Կստանա՞ Պապոյանը Փաշինյանի sms-ը

Քպ-ական տարբեր տրամաչափի պաշտոնյաներ մշտապես սկանդալների կենտրոնում են հայտնվում, քանի որ չեն կարողանում զսպել իրենց ամենաստորին բնազդները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է կրկին հայտնվել քննադատության թիրախում։ Նախօրեին իր ֆեյսբուքյան էջում կիսվելով Ամուլսարի հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ՝ Գևորգ Պապոյանը գրել էր. «Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը՝ գնում»։

Ամուլսարի վերագործարկումը բուռն հանրային հակազդեցության է հանգեցրել, բնապահպաններն ու պարզապես շարքային քաղաքացիները կոշտ քննադատում են իշխանություններին, իսկ Պապոյանը կրքերը հանդարտեցնելու փոխարեն, ավելի շատ է յուղ լցնում կրակին։ Իր գրառման տակ նախարարը պարզաբանել էր, թե այն վերաբերվում է որոշ նախկին պաշտոնյաների, բայց առանց հստակեցնելու։ Իսկ երբ մեկնաբանություններն ու հայհոյանքները ջնջելն անհնարին էր դարձել, պարզապես հեռացրել էր գրառումը։

Այս մեկ դրվագը վկայում է, թե քպական պաշտոնյաներն ինչ կարծիք ունեն հանրության, ակտիվ խմբերի, բնապահպանների, քննադատների մասին։ Վկայում է նաև, որ երկրի ղեկին հայտնվել են իրենց զսպել չկարողացող, տարրական կուլտուրայից ու բարոյականությունից զուրկ մարդիկ, աղետ դարձել Հայաստանի Հանրապետության գլխին։ Պապոյանն, իհարկե, Փաշինյանի sms-ը չի ստանա, ընդհակառակը, պարգևատրվելու է։ Որևէ կասկած չկա այս հարցում։ Փաշինյանն էլ առանձնապես իր որակներով չի զիջում իր ենթակային։ 

Մանանա Հարոյան