Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Աշխարհի կաբինետներից մեզ ասվողի մասին. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

Թրամփ-Զելենսկի հայտնի երկխոսությունը՝ «ով տակ մնաց, ով՝ վրա»  այլ դիտանկյունից նայելիս, շատ ավելի կարևոր պատկեր է բացվում մեզ համար։
 
1.     Զելենսկին ուզում է այն, ինչը հնարավոր չէ տալ։ Ամերիկա-ուկրաինական չհասկացվածության անկյունաքարը, թերևս միակ հարցը, Ուկրաինայի հետագա անվտանգության երաշխիքներն են։ Ուրիշ տարաձայնություն մեծ հաշվով չկա։ Բայց Զելենսկին ուզում է մի բան, որը բնության մեջ գոյություն չունի։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքը բազմաշերտ պրոցես է, որը ճիշտ կառավարելու դեպքում միայն օբյեկտիվորեն հնարավոր կլինի ունենալ անվտանգություն։ Բայց այն երբեք չի կարող տրվել որևէ խոստումով, որևէ թղթով։
2.     Հայկական հանրային տիրույթում արձագանքն այս ամենին պարզունակ-էմոցիոնալ է, թե՝ առաջիկայում մի օր էլ Նիկոլին կգցեն նույն օրը։ Իրականում մեզ համար Թրամփ-Զելենսկի երկխոսությունն ունի շատ ավելի  խորքային ու ցավոտ շերտեր.
 
a.     Նիկոլը հակառուսականության պոզայի վրա և Արցախի կարգավիճակը իջեցնելու պայմանով՝ անվտանգության երաշխիքներ էր ուզում արևմուտքից։ Զելենսկու պես՝ ուզում էր մի բան, որը բնության մեջ գոյություն չուներ (նման հարցադրման, նման «ռասկլադի» պայմաններում)։ Հետևանքը տեսանք։ Հաջորդ փուլում, նույն համառ սխեմայով, նա Հայաստանի համար է անվտանգություն խնդրում մի տեղից, որը երբեք որևէ մեկին դա չի տվել՝ այն պարզ պատճառով, որ չի կարող տալ։
b.     Աշխարհի կարևոր սենյակներում տարբեր տոնայնությամբ շատ կարևոր բաներ են ասվում։ Խնդիրը դա հասկանալն է։ Բիզնեսից եկած Թրամփը դա անում է գոռալով, սաստելով, խաղարկային տարրերով, «գործարք» բառը շեշտելով, տեսախցիկների առաջ, ասում է՝ «երկիրդ կորցնելու ես, համաձայնիր՝ պատերազմը դադարեցնենք։ Էս պահին սա կարող ենք անել։ Չհամաձայնես՝ շատ ավելի վատ է լինելու»։ Սովետական դպրոց ավարտած և հատուկ ծառայություններից եկած Պուտինը, Լավրովը և ռուսական վերնախավի մյուս կարևոր դեմքերը չեն գոռում, խոսում են «Դուք»-ով, ձայն չեն բարձրացնում։ Այդպես են նրանք սովորել-մեծացել, բայց ասում են նույն բանը։ Եվ Նիկոլին «Դուք»-ով, անուն-հայրանունով, հարգալից ասել են 2020-ի հոկտեմբերի սկզբներին՝ համաձայնի´ր դադարեցնել պատերազմը, հետո ասել են հոկտեմբերի 19-ին, բայց Հայաստանը ներկայացնողը դա չի լսել, կամ չի հասկացել, ու եղել է ողբերգություն։ Հետո նույն հարգալից տոնով ասել են՝ մի´ սրիր մեզ հետ հարաբերությունները, մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, նրանք քեզ ոչ մի երաշխիք չեն կարող տալ, դու վտանգում ես քո երկիրը։ Մենք էլի´ չենք լսել, որովհետև իշխանությունը բաղկացած է մեկ հոգուց, իսկ հակաիշխանական ճամբարի 90տոկոսի համար ավելի կարևոր է Նիկոլի քաշը, հագուկապը, չալաղաջ կծելու սովորությունը։
c.     Անձնական վերաբերմունք. Թրամփին հունից հանեց նաև այն փաստը, որ իր հետ ամերիկյան սակրալ միջավայրում, Օվալաձև կաբինետում, խոսում են այդպես։ Թրամփը տեսավ անհարգալից վերաբերմունք։ Դե հիմա հիշեք, թե ՔՊ-ական պատահականությունները և հասարակության մի զգալի մասը ինչպես էր հրճվում, երբ Երևանում Պուտինին չդիմավորեցին՝ ի՜նչ հրճվանք էր, թե «հալա´լ է մեր Նիկոլին», հիշեք, երբ Նիկոլը Լավրովին խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել և ընդունել հայկական հեղափոխության նոր իրողությունները։ Ռուսաստանը «խորհուրդը» լսեց, բայց ողբերգությունը ստացավ հայ ժողովուրդը։
 
Ո՞րն է հետևությունը
 
Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն։ Այս պարզ միտքը մեծ դժվարությամբ, մեծ կորուստների գնով, հիմա նոր միայն սկսում է հասնել մեր հասարակությանը։ Հիմա հակաիշխանական դաշտից պահանջվում է ձևավորել հասարակական զանգվածային պահանջ՝ ունենալ նոր սոլիդ իշխանություն։ Սրա համար նախ հենց հակաիշխանական դաշտից պետք է ակնկալել սոլիդ պահվածք։