Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Մշակույթ

Երևանի պատմության թանգարանում կբացվի «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագիրը կրող ցուցահանդեսը

Մարտի 6-ին Երևանի պատմության թանգարանում կբացվի «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագիրը կրող ցուցահանդես, որտեղ այցելուներին  կներկայացվեն 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, արդուզարդի բազմազան պարագաներ և ասեղնագործության նմուշներ, որոնցից շատերը կցուցադրվեն առաջին անգամ:

Ցուցահանդեսում առանձնահատուկ տեղ է հատկացված կնոջ ներքնազգեստին՝ որպես յուրաքանչյուր դարաշրջանի նորաձևության պատկերը ներկայացնող հանդերձանքի պարտադիր մասնիկի: Մուտք գործելով քաղաքային կենցաղ 19-րդ դարի վերջին` ներքնազգեստը դադարում է  միայն հագուստի մաս լինելուց՝ վերածվելով կանացիության, նրբագեղության և պչրանքի հոմանիշ: Երևանցի կանայք  ուշի ուշով հետևել են եվրոպական նորաձևության զարգացումներին՝ տեսադաշտից բաց չթողնելով նաև ներքնազգեստը, ինչը խնամքով թաքցվում էր նրանց զգեստապահարանի խոր դարակներում:

Ցուցահանդեսում ներկայացված են նաև նմուշներ ասեղնագործության ավանդույթներով հայտնի Կարս, Խարբերդ, Կեսարիա, Այնթափ, Հալեպ, Դամասկոս, Երևան, Ալեքսանդրապոլ և այլ քաղաքներից: Վերոհիշյալ քաղաքների ասեղնագործության դպրոցների ներկայացուցիչներից  շատերը,  բնակություն հաստատելով Երևանում և իրենց հետ բերելով դարերով ամրացած ավանդույթներ, նպաստել են նաև  տեղական արհեստի զարգացմանը:

Կանացի արդուզարդի և հանդերձանքի խանութները հին Երևանում բազմաթիվ էին, որոնք իրենց գովազդները տեղադրում էին քաղաքում լույս տեսնող թերթերում (օրինակ «Երևանյան հայտարարություններ» թերթում): 20-րդ դարի սկզբին տղամարդու և կանացի ներքնազգեստի լայն տեսականի, գուլպաներ, ձեռնոցներ, ամենատարբեր ժանյակներ, ծածկոցներ, ձեռագործի պարագաներ կարելի էր գտնել «Նադեժդա» արդուզարդի խանութում: Նույն ժամանակաշրջանում Վարդանյան եղբայրների մանուֆակտուրային խանութում վաճառվում էին արտասահմանյան և ռուսական հայտնի ֆաբրիկաների ամենատարբեր ապրանքներ, իսկ  Տեր-Օհանյանցի խանութում կարելի էր ձեռք բերել նորաձև գուլպաներ և սեղմիրաններ:

Հանդերձանքի և արդուզարդի բազմապիսի  խանութներից բացի, Երևանում ապրել և աշխատել են նաև դերձակներ և ասեղնագործ վարպետներ,  որոնք անմիջապես ընդօրինակում էին նորույթները: Նրանց կարած և ասեղնագործած հագուստը նույնպես մեծ պահանջարկ էր վայելում երևանցիների շրջանում:

Ցուցահանդեսի բացումը տեղի կունենա մարտի 6-ին՝ ժամը 17:30-ին: Այն նվիրված է կանանց տոներին և կգործի շուրջ մեկ ամիս: