Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Գյումրիում ձևավորվել է առաջատարների քառյակը

Մարտի 30-ին Գյումրիում տեղի կունենան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունները։ Չնայած այն հանգամանքին, որ մինչ այս պահը դեռևս ոչ բոլոր թեկնածուներն են գրանցված, այնուամենայնիվ քաղաքն արդե նախընտրական տրամադրության մեջ է։

Գյումրու փողոցներում արդեն իսկ տեղադրված են տարբեր գործիչների լուսանկարներով պաստառներ, իսկ քաղաքական ուժերը՝ զբաղված են նախընտրական ցուցակների հստակեցմամբ և ընտրական շտաբերի ձևավորմամբ։

Մինչ տարբեր թեկնածուները նախապատրաստական աշխատանքներ են տանում՝ հանրությունն ու փորձագիտական շրջանակները խոսում են այս կամ այն գործչի՝ ընտրություններում հաջողության հասնելու շանսերի մասին։

Քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց առաջատարների քառյակն արդեն ձևավորված է՝ Մարտուն Գրիգորյան, Ռուբեն Մխիթարյան, Վարդան Ղուկասյան և ՔՊ-ական Սարիկ Մինասյան։

Նշված թեկնածուների՝ վերջին օրերին տրված հարցազրույցներն ու հանդիպումներն արդեն իսկ պարզ են դարձնում, թե ինչպիսին կլինի նախընտրական պայքարը։ ՔՊ-ական Սարիկ Մինասյանի հույսն Նիկոլ Փաշինյանի աջակցությունն ու վարչական ռեսուրսն են։ Վարդան Ղուկասյանը հենվում է աղմկահարույց հայտարարություններով սեփական անձի վրա ուշադրություն գրավելու մարտավարության վրա։ Ռուբեն Մխիթարյանն աշխատում է քաղաքի ակտիվ հատվածի, ինչպես նաև մինչ այս պահն ընտրություններին չմասնակցող հանրության շերտերի ուղղությամբ։ Իսկ ահա Մարտուն Գրիգորյանի ռեսուրսը բազում տարիներ շարունակ Գյումրում իրականացրած գործերն ու դրանց արդյունքում ձևավորված թիմը, երիտասարդությունն ու կողմնակիցների մեծ բանակն է։

Մարտի 5-ի երեկոյան պարզ կդառնա, թե ի վերջո քանի թեկնածու է գրանցվելու Գյումրու համայնքապետի ընտրություններին և քաղաքական որ ուժերն են սատարելու նրանց։ Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է մարտի 15-ին։