Նիկոլի ինքնազրույցը
Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Առավոտյան Նիկոլը հերթական անգամ ինքնազրույցով անդրադարձել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների թեմային՝ փորձելով ինչ-որ արհեստական պարզաբանմաններ ու ուղղումներ ներկայացնել։ Ըստ էության՝ Նիկոլը արձանագրում է, որ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Ադրբեջանից եկած պատասխանը, մեղմ ասած, այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու է այն բացասական։
Նիկոլական տրամաբանության մեջ չի տեղավորվում, թե ինչու պիտի Ադրբեջանը մերժեր առաջարկը։ Եկեք հասկանանք՝ ինչու պիտի Ալիևը համաձայնվեր Նիկոլի առաջարկներին։ Ալիևը հաղթանակած կողմ է, և առանձնապես շահագրգռված չէ Նիկոլի հետ պայմանագիր կնքելու հարցում, չնայած այն հանգամանքին, որ մի քանի աշխարհաքաղաքական կենտրոններում դրա մասին բարձրաձայնել է։ Բայց դա հիմք չէ, քանի որ ցանկացած պահի կարող է այլ որոշում կայացնել։ Նա բոլոր հիմքերն ունի չվստահել Նիկոլին, և նրան հետագայում կարող է վարվել այնպես, ինչպես ցանկանա՝ ստորացնելով մինչև թվաբանական աստիճանակարգի եզրագիծը։
Քանի անգամ եմ ասել՝ Ալիևը բնավ տրամադրված չէ պայմանագրի ստորագրման հարցում, ավելին՝ նա չի էլ ստորագրելու այն։ Ավելին՝ ես խորը կասկածներ ունեմ, որ Ալիևը անձամբ այդ մասին տեղեկացրել է Նիկոլին։
Կա նաև Ալիևի կողմից իրավիճակի լուծման մի տարբերակ․ նա, ըստ էության, ասել է, որ համաձայն կլինի պայմանագրի ստորագրմանը միայն այն դեպքում, եթե Հայաստանը փոխի իր Սահմանադրությունը և հրաժարվի միջազգային դատարաններում եղած դատական ակտերից։ Այդ պարագայում միայն կնքվի համապատասխան փաստաթուղթը, որը Նիկոլը տարբեր անուններով ներկայացրեց՝ «խաղաղության խաչմերուկ», «թույլ տրված տարածաշրջանային խաղաղություն» և այլն։ Սա վերջին պահանջներն են, և ոչ մի երաշխիք չկա, որ դրանց բավարարելուց հետո ավելի ստորացնող պահանջներ չեն առաջանա, օրինակ՝ Ադրբեջանին հանձնելու «ռազմական հանցագործներին» կամ պահանջելու փոխհատուցումներ ու ռեպարացիաներ։
Հատկանշական է, որ իր տեքստում Նիկոլը նշում է. «Արևմտյան Ադրբեջանից ՀՀ տարածքով Նախիջևան հաղորդակցությունը տարածաշրջանի հաղորդուղիների թեմայի մեջ ենթաթեմա է, և այստեղ էլ Հայաստանը երբեք խոչընդոտ չի հարուցել»։ Չեք սխալվում՝ ճիշտ կարդացիք՝ «Արևմտյան Ադրբեջան», սա ադրբեջանական խոսույթ է, իսկ քանի որ Նիկոլը հանդիսանում է թյուրքական նարատիվի առաջամարտիկ, ուստի նա ոչ մի կերպ չի ցանկանում այդ թրենդից հետ մնալ ու իր խոսքում շեշտում է հենց այդ ձևակերպումը։ Այս կերպ նա ավտոմատ կերպով ընդունում է, որ Ալիևի կողմից այսքան տարի տարածված այս ձևակերպումը կոնկրետ աշխարհագրական հատվածին է վերաբերում, ինչն էլ անհրաժեշտ էր ապացուցել։
Այսպիսով՝ հարգելիներս, «Թուրքական միջանցք» օպերացիայի նոր փուլը արդեն մեկնարկել է, ուստի սպասենք հերթական դոզավորման՝ որն ամենայն հավանականությամբ չի ուշանա և շուտով համապատասխան փաթեթավորումը կստանա։




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան