Դիվանագետները ձայնազուրկ են դարձել
«Ժողովրդավարության բաստիոնում» դիվանագետները դարձել են ամենաձայնազուրկ և ճնշված խավը, իսկ ԱԳ նախարարը բոլոր դեսպաններին ու փոխնախարարներին արգելել է հարցազրույցներ տալ, ոչ միայն սեփական, այլև պաշտոնական թեզերը հրապարակել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, արդեն տևական ժամանակ է, ինչ Արարատ Միրզոյանն անձամբ է դեսպաններին ու այլ դիվանագետների հարցազրույցների հարցը որոշում, գրեթե մշտապես արգելում է։ Հատուկենտ դեպքերում, այն էլ միջազգային որոշ ԶԼՄ-ների հաջողվում է հարցազրույցի թույլտվություն ստանալ՝ հարցերը նախապես ճշգրտելուց հետո։
Դիվանագետները բողոքել են նախարարին, նշել, որ նույնիսկ նախկինների օրոք նման կոշտ սահմանափակումներ չեն կիրառվել, իսկ լրատվության վարչությունը սովորաբար թույլատրել է հարցազրույց տալ, բայց Միրզոյանն անդրդվելի է եղել, շարունակել պնդել, որ այս փուլում դիվանագետների հարցազրույց տալը նպատակահարմար չի համարում։
ԱԳՆ-ում նաև բավական զայրացած են Աննա Հակոբյանի գրառումից, բայց որևէ բառ ասելու իրավասություն չունեն, կամ էլ պետք է նախ դիմում գրեն։ Փետրվարի 11-ին Աննա Հակոբյանը սոցցանցերում հրապարակում էր արել և հայ դիվանագետներին բնութագրել որպես «քայլող, խոսող, շնչող-արտաշնչող մի մեծ բարդույթ։ Անվստահ, միշտ շփոթված, առանց հստակ պատկերացման, հստակ տեսլականի»։ «Ահա ուրեմն մեր դիվանագիտական ուրույն լեզուն ունի մի օրինաչափություն։ Գրեթե բոլորը, անկախ ռանգից, պաշտոնից ու կարգավիճակից, հյուրընկալ երկրի մասին խոսելիս ասում են «սրանք»։ Օրինակ՝ «սրանց հետ պետք է այսպես», «սրանք սիրում են, որ…», «ուզում ենք սրանց բերենք ՀՀ», «աշխատում ենք սրանց վրա էս ուղղությամբ» և այլն։ Այսպես արտահայտվում են հավասարապես և՛ ԵՊՀ-ում կրթություն ստացած, և՛ Օքսֆորդի համալսարանում կրթություն ստացած դիվանագետները»,- գրել էր Հակոբյանը։
Օրեր անց այդ գրառումն անհետացել էր, ըստ մեր աղբյուրի, արտգործնախարարի միջնորդությամբ։ Գրառման անհետացման փաստը Միրզոյանն ԱԳՆ-ում մեծ ձեռքբերում էր ներկայացրել, թեև նրան բացատրել էին, որ «բանը բանից անցել է»։
Անի Մուսայելյան




















Ինչու՞ է Ադրբեջանը հետախուզում հայտարարել Սամվել Կարապետյանի նկատմամբ, որովհետև նա հայանպաստ գործուն...
Պատերազմի ընթացքում ՀԱՊԿ-ին դիմելու փաստաթուղթը պատրաստել էինք ես և Վաղարշակ Հարությունյանը․ Արշակ Կ...
Գեներալ Կարապետյանն ասում է` «Հայ ժողովուրդը եղել է, կա և լինելու է». ՀՃԿ անդամ
«Նույնիսկ թշնամիներն են նախանձում». Զախարովան մեկնաբանել է Լավրովի մոտալուտ հրաժարականի մասին լուրեր...
44-օրյա պատերազմում անհայտ կորած բժիշկ Հրանտ Պապիկյանի քույրը՝ բժշկուհի Արփինե Սողոյանը, որին քաշքշե...
Պատվիրակություններ աշխատում են, վարդերի ու բանջարեղենի առաջին խմբաքանակն արդեն դուրս է եկել. Նիկոլ Փ...
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բա...
Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլյ...
Կամ մերժում եք 16֊ին, կամ առանց պատասխան տալու հանձնելու են Հայաստանը․ ՀՃՇ
Ո՞ր երկրից էր ՔՊ-ն օրը մեկ մլն ստանում, ութ միլիարդն ու չգնված զենքի բացահայտումը․ Արշակ Կարապետյան