Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Հիմա ապրում ենք մի իրականության մեջ երբ ամեն րոպեն կարող է լինել իրադարձային․ Լիաննա Մանուկյան

«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ՝ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Բոլոր առիթներով ասել եմ ու հիմա էլ շարունակում եմ ասել, որ վերջին տարիներին մեր երկրին պատուհասած բոլոր երեւույթները մի բանի արդյունք են՝ այն կետից երբ հայ ժողովուրդը չտարբերակեց կուսակցականը ազգային խնդրից ու շահից։
 
Չեմ ցանկանա երկար բարակ գրել բայց հիմա ապրում ենք մի իրականության մեջ երբ ամեն րոպեն կարող է լինել իրադարձային, հարկավոր է շուտ հետեւություններ անել ցանկացած իրավիճակից եւ ըստ էության կատարել ճիշտ քայլեր։
 
Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությունը փաստացի գրավեց շատերի ուշադրությունը, որոշակի դեպքերում նաեւ շարժեց ոմանց զայրույթն ու երեւի թե նաեւ ցավեցրեց ոմանց կուսակցական «արժանապատվությունը», սակայն այսօր բոլորս պետք է կանգ առնենք ու հետագա քայլերն անենք շատ ավելի զգույշ ու ճիշտ։
 
Գրառման տարածման հաջորդ օրվանից բազմաթիվ զանգեր ու նամակներ ստացել եմ, այսօր անգամ հանդիպեցի երիտասարդների հետ, ովքեր ինձ փոխանցեցին մի քանի տասնյակ երիտասարդների խոսքը, որոնց համար իրենց խոսքով՝ կայծ էր Գագիկ Ծառուկյանի այս քայլը կուսակցական եւ քաղաքական շահից վեր դասելու եւ երիտասարդների համար կամուրջ ստեղծելու անկախ, տարբեր կուսակցական թիմերի կամ լիդերների հանդեպ ունեցած այս կամ այն վերաբերմունքից։
 
Ուրախալի է որ 16-ից բարձր տարիքի երիտասարդներն իրենց են նախաձեռնել մեր այս հանրիպումն ու ցանկանում կամուրջ հանդիսանալ մյուսների համար երկրում արդի խնդիրների բարձրաձայնման եւ քննարկման համար։
 
Երեկ նաեւ աչքովս ընկավ Սուրեն Սուրենյանցի գրառումը Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարության մասով այն «ճիշտ Հայաստանի» մոդել որակելով։
 
Չեմ թաքցնի ու կասեմ որ համակարծիք լինելով այս տեսակետի հետ պետք է յուրաքանչյուրս գիտակցենք որ մեզ 1 օր շուտ հարկավոր է «ճիշտ Հայաստանի» մոդել, սակայն դա կարող ենք ունենալ միայն այն դեպքում երբ կուսակցական եւ ազգային հարցերը կկարողանանք տարբերել իրարից ու առաջնային կլինեն խելքը, գիտելիքը, սկզբունքները ոչ թե քծնելը, կուսակցական դիվիդենտ շահելը, հանուն պաշտոնի ճամբարներ ստեղծել հետո ճամբարափոխ լինելը…
 
Մտածել է պետք…
 
«Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միության նախագահ՝ Լիաննա Մանուկյան