Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը կմասնակցի ընտրություններին․ ԿԸՀ մերժեց դիմումըՍամվել Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետՓոփոխությունը գալիս է․ Ուժեղ ՀայաստանԻնքնության ճգնաժամ, հիբրիդային պատերազմ և իրավական պայքար ընդդեմ Ադրբեջանի․ Էդմոն ՄարուքյանԱՄՆ պետական պարտքը 2027 թվականի ձմռան վերջին կարող է հասնել 41 տրլն դոլարիՍամվել Կարապետյանի ուղերձըԹիվ 19 քվեաթերթիկը և նոր կառավարության մոդելը․ նախընտրական վերջին ամփոփում․ Էդմոն ՄարուքյանՓա´ռք մեր Հայրենիքի համար կյանք տված հերոսներին, կամք` մեր ժողովրդին, հաղթանակ` Հայաստանին․ Համահայկական ճակատՄենք դասեր ենք քաղել թե՛ հաջողություններից, թե՛ անցյալի սխալներից․ Ռոբերտ ՔոչարյանԴոմուսն ու Armenia Tree Project-ը միավորում են ուժերը՝ հանուն ավելի կանաչ Հայաստանի Թաիլանդում ավտոբուսի վթարից տուժել է 28 մարդՍտալինի գինու 40,000 շիշ. Վրաստանում հայտնաբերվել է խորհրդային առաջնորդի գաղտնի գինու պահոցըՏեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրելՓաշինյանի հանրահավաքը թռչնի թռիչքի բարձրությունից․ և սա վարչական ամբողջ ապարատը կիրառելու հաշվինՍամվել Կարապետյանի ուժին կհանե՞ն ընտրարշավից. ուղիղ միացում ԿԸՀ նիստիցՈ՞վ է Էդմոն Մարուքյանը Մարկո Ռոզեն նշանակվել է «Բորնմութի» գլխավոր մարզիչ Բլեֆներին այլևս հավատացող չկա. Տիգրան ԴումիկյանՄեզ համար լավ է այն, ինչ լավ է հայերի համար. ի վերջո, մեր երկրում ավելի շատ հայ է ապրում, քան հենց Հայաստանում. ՊեսկովՆարեկ Կարապետյանը՝ ընտրություններից առաջ վերջին հարցազրույցում․ «Սա Հայաստանի ճակատագրական ժամն է»
Ժամանց

«Հորեղբայրս կբարկանար, եթե իմանար, որ իր մասին ֆիլմ է նկարվել». կայացավ «Վազգեն. Վերջին Սպարապետը» ֆիլմի պրեմիերան

Երեկ՝ մարտի 5-ին, Սպարապետի ծննդյան օրը «Կինոմոսկվա»-ում կայացավ հանդիսատեսի կողմից երկար սպասված «Վազգեն. Վերջին Սպարապետ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էր ողջ ստեղծագործական խումբն ու Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներն ու բարեկամները: Կարմիր գորգի արարողությանն ու ֆիլմի նախադիտմանը ներկա է եղել նաև Tert.am Life-ը, պրեմիերայից հետո զրուցել դերասանական կազմի հետ ու առանձնացրել երեկոյի կարևոր դրվագները:

«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրը վառի իր մոմը, և համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»,- ֆիլմի պրեմիերայից առաջ Սպարապետի խոսքերը մեջբերեց նրա կերպարը  մարմնավորող Խորեն Լևոնյանը:

Արդեն պրեմիերայից հետո դերասանը դժվարացավ բառերով նկարագրել իր էմոցիաները:

«Շատ բարդ է, բայց հիմա ավելի հանգիստ եմ, քան մինչ պրեմիերան, անչափ լարված էի: Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո մինչ այս պահը ես լարված եմ ու չգիտեմ դեռ որքան կշարունակվի: Դժվար ու դաժան  է եղել, որովհետև ներքին հարցեր կան: Իմ ու հերոսիս մեջ աշխարհայացքի նմանություններ եմ գտնում, այդ հարցերի պատասխաններն անդադար ման եմ գալիս: Մենք սխալներ ունենք, որոնք կարծում եմ՝ պետք է ուղղենք»,- նշեց դերասանը:

Խորեն Լևոնյանը նկատեց, մինչ այս ֆիլմում նկարահանվելը բոլորն ասում էին, որ շատ նման եմ պապիկիս:

«ֆիլմից հետո բոլորն ասում են՝ ինչ նման ես Վազգենին»:

Ֆիլմի բոլոր դրվագներում Խորեն Լևոնյանի ձայնը, քայլվածքը, արտաքին տեսքն ու հայացքը հիշեցնում է Սպարապետին, բայց դերասանը նշեց, որ աշխատել է իր ձևով ու ոճով հանդիսատեսին հասցնել նրա էությունն ու մտածելակերպը, այլ ոչ թե «տնազ արել»:

«ֆիլմի ասելիքը մեկն է՝ Հայաստան, հայ, հայրենիք, սեր»,- ընդգծեց Խորեն Լևոնյանը:

Ֆիլմի մտահղացման հեղինակը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը նշեց, որ ֆիլմում որևէ դրվագ հորինված չէ։

«1 տարեկանում եգիպտացորենի հատիկը կանգնել է կոկորդին, բժիշկներն ասել են, որ երեխան մահացած է, բայց, հրաշքով կարողացել է շնչել մինչև ծնողները տեղափոխել են Երևան», - պատմեց Նոնո Սարգսյանը:

Հարցին՝ ինչպես արձագանքեր Վազգենը ֆիլմը դիտելիս, նկատեց, որ հաստատ կբարկանար, եթե իմանար, որ իր մասին ֆիլմ է նկարահանվել։

«Նա չէր սիրում, երբ իր կենացն էին խմում կամ իր մասին երգում»:

Ֆիլմի վերջին դրվագի մասին խոսելիս՝ Նոնո Սարգսյանը ընդգծեց. 

«Վազգեններ կան և լինելու են։ Կյանքը շարունակվում է։ Մենք պետք է շարունակենք նրա գործը և  չհուսահատվենք»:

Ֆիլմի պրեմիերային ոչ պակաս հուզված ու տագնապած էր եկել նաև դերասանուհի Մարջան Ավետիսյանն, ով մարմնավորում է Գրետա մայրիկին: Դերասանուհին պրեմիերայից հետո անկեղծացավ, որ իր խաղը մասամբ հավանել է:

«Մտավախությունս ավելի շատ արտաքինի հետ էր կապված, իսկ ցանկացած կերպարիս մեջ գտնում եմ սխալվեր: հուսամ ֆիլմը հույզեր կառաջացնի»,- անկեղծացավ Մարջան Ավետիսյանը:

Հիշեցնենք՝ Ֆիլմի սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական ու պետական գործիչը: Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին:

Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը: Գլխավոր պրոդյուսերը և մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լևոն Սարգսյանն ու Արամ Կարապետյանը, ով նաև բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը՝ Արմեն Մարտիրոսյանը, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը: