Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Պետք է փաստել, որ մարդիկ իրականում հոգնել են երկրում տիրող քաղաքական անառողջ մթնոլորտից․ Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
 
Կարդացի Սուրեն Սուրենյանցի գրառումը , որտեղ նա վերլուծում է Գագիկ Ծառուկյանի հոդվածը՝ քաղաքական կոնֆիգուրացիաների անարդյունավետության և բառի ամենալայն իմաստով հասարակական հաշտեցման հասնելու համար մարդկանց ընկալումներում բոլորովին նոր, քաղաքական մշակույթ ձևավորելու անհրաժեշտության մասին։
 
Այո, պետք է փաստել, որ մարդիկ իրականում հոգնել են երկրում տիրող քաղաքական անառողջ մթնոլորտից:
 
Գագիկ Ծառուկյանն, ըստ էության, շատ անկեղծ արտահայտում է մարդկանց այն մտքերն ու իղձերը, որոնց մասին հասարակ քաղաքացիները վաղուց խոսում են իրար մեջ, սակայն, ցավոք, մարդկանց ոչ ոք չի լսում։
 
Դատեք ինքներդ, ստացվում է պարադոքսալ մի իրավիճակ, երբ շատ քաղաքականացված հայկական հասարակությունում մարդկանց ավելի քան ութսուն տոկոսը ասում է, որ իրենք քաղաքականությամբ չեն զբաղվում։
 
Իրականում դա այդպես չէ, ավելի ճիշտ այն մարդիկ, ովքեր հայտարարում են, թե "քաղաքականությամբ չեն զբաղվում", իրականում պարզապես հիասթափվել են և հոգնել անելանելիության իրավիճակից, որը տիրում է հասարակական տրամադրությունների մեջ։
 
Մարդիկ իրականում հոգնել են ոչ թե քաղաքականությունից, այլ երկրում տիրող քաղաքական մթնոլորտից:
 
Ծառուկյանն առաջարկում է բոլորիս տեսնել ճշմարտությունը և հասկանալ, որ հարյուրի հասնող կուսակցությունները չեն տալիս գլխավոր հարցի պատասխանը։ Իսկ հարցը հետևյալն է․ ինչպե՞ս մենք բոլորս կարող ենք դուրս գալ քաղաքական, սոցիալական, տնտեսական և, ի վերջո, բարոյաէթիկական այս հրեշավոր ճգնաժամից և այդ գործընթացում չկորցնենք մեր հայրենիքը:
 
Ավելին, եթե հասարակ մարդկանց համար Հայաստանում գործող քաղաքական կուսակցությունների վրա կառուցված քաղաքական կոնյունկտուրան իրեն չի արդարացնում, ուրեմն պետք է քաջություն ունենալ հրաժարվել հին մոտեցումներից։
 
Փաստ է, որ ներկայիս քաղաքական ձևաչափերը թույլ չեն տալիս ազատվել հասարակության մեջ տիրող ագրեսիայից, փոխադարձ ատելությունից, հուսահատությունից և ներքին ճնշման զգացումից, որը ուղղակի խժռում է երկիրը ներսից։
 
Իսկ իրավիճակը պարզից ել պարզ է․ մարդիկ չեն ուզում սևերի ու սպիտակների բաժանումները, մարդիկ չեն ուզում դառնալ "քաղաքական գործիք" տարատեսակ քաղաքական գործընթացների ներքո, մարդիկ հոգնել են անընդհատ խաբված լինելուց։ Մարդիկ այլևս չեն ցանկանում լինել միայն «ընտրազանգված» ընտրությունների համար։
 
Եվ ամենակարևորը, մարդիկ շփման մեջ միմյանց ասում են, որ սխալ է այլևս այսպես ապրել:
 
Ընդ որում, դա վերաբերում է հասարակության գրեթե բոլոր շերտերին՝ չինովնիկներից մինչև բանվորներ, գյուղացիներից մինչև բժիշկներ, ուսուցիչներից մինչև գործարարներ։
 
Մարդիկ ուզում են ճշմարտություն, ուզում են ոտնահարված արդարության և արժանապատվության վերականգնում։ Այսինքն՝ մարդիկ «ճիշտ Հայաստան» են ուզում։
 
Իսկ որն է ըստ էության "ճիշտ Հայաստանը"։
 
Իսկ "ճիշտ Հայաստանը" նախ և առաջ անվտանգությունն ու արդարությունն է , արժանապատիվ աշխատանքն ու հարգանքը սեփական պատմության ու հիշողության, սեփական հավատքի ու Ազգի անցած հազարամյա ճանապարհի նկատմամբ:
 
Մարդիկ այլևս չեն ցանկանում "մատիրյալ" լինել մշտական քաղաքական շահարկումների համար։ Եվ մարդիկ ճիշտ են, քանի որ այդպես ապրելը սխալ է։
 
Մարդիկ ուզում են ապրել "Ճիշտ Հայաստանում":
 
Քաղաքական վերլուծաբան
Արման Աբովյան