Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան
Քաղաքականություն

Շնորհակալություն, որ ընտրում եք մետրոպոլիտենը՝ վստահելով մեզ ձեր ամենօրյա ճանապարհի մի մասնիկը. Բաբկեն Սեդրակյան

Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը» նշում է իր 44-ամյակը։ Արդեն ավելի քան չորս տասնամյակ այն դարձել է Երևանի կենսական զարկերակը՝ կապելով քաղաքի տարբեր հատվածները, միավորելով հազարավոր ուղևորների և ապահովելով հարմարավետ, անվտանգ ու արագ երթևեկություն։

Սա ոչ միայն տարիների պատմություն է, այլև մարդկանց ջանքերի, նվիրումի ու երազանքների արդյունք, որն այսօր էլ շարունակում է ծառայել մեր մայրաքաղաքի հազարավոր բնակիչներին ու հյուրերին։

Մետրոն ավելին է, քան պարզապես տրանսպորտի միջոց։ Այն մեր քաղաքի շարժման, կայունության ու զարգացման խորհրդանիշն է, Երևանի դիմագիծը ձևավորող կարևոր հենասյուններից մեկը՝ իր հուսալիությամբ, արագությամբ ու հարմարավետությամբ։

Այս կարևոր կառույցի հիմքում կանգնած են մարդիկ՝ մեծանուն պետական գործիչներ, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել, որպեսզի Երևանն ունենա մետրոպոլիտեն, շինարարներ, ովքեր կերտել են այն, և աշխատակիցներ, ովքեր տարիներ շարունակ իրենց մասնագիտությամբ, սիրով ու նվիրումով պահել և զարգացրել են մետրոպոլիտենը, ովքեր օր ու գիշեր հոգ են տանում, որ մետրոն շարունակի իր անխափան ընթացքը։

Ես երախտապարտ եմ նրանց ամեն մի ջանքի ու նվիրումի համար, որոնց շնորհիվ Երևանի մետրոպոլիտենն այսօր ոչ միայն անցյալի փառահեղ ժառանգությունն է, այլև շարունակական զարգացման ու նոր հնարավորությունների ուղին։

Մետրոյի կյանքում առանձնահատուկ տեղ ունեն նրա աշխատակիցները։ Ձեր նվիրվածությունն ու պատասխանատվությունն ամեն օր ապահովում են, որ մետրոն գործի անխափան։ Ձեր բարեխիղճ ու սրտացավ աշխատանքը մեծ ներդրում է մեր քաղաքի կյանքում։ Ձեր ջանքերով մետրոն շարունակում է արդիականանալ ու սպասարկել հազարավոր մարդկանց։

Շնորհակալ եմ ձեր նվիրումի համար։

Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել նաև մեր ուղևորներին, որոնց առօրյայի անբաժանելի մասն է մետրոպոլիտենը։

Շնորհակալություն, որ ընտրում եք մետրոպոլիտենը՝ վստահելով մեզ ձեր ամենօրյա ճանապարհի մի մասնիկը։ Շնորհակալություն համբերության, բարեկրթության ու այն փոքրիկ ժպիտների համար, որոնք բաժին են հասնում մեր աշխատակիցներին։ Ձեր ներկայությունն է, որ այս համակարգը դարձնում է կենդանի, շարունակական ու կարևոր։
 
Մենք գնահատում եմ ձեր ընտրությունը և մաղթում հաճելի ուղևորություն։

Շնորհակալություն Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Երևանի քաղաքային իշխանությանն այս տարիներին մետրոպոլիտենի կողքին լինելու եւ աջակցելու համար։

Շնորհավորում եմ բոլորիս այս գեղեցիկ տարեդարձի առթիվ և մաղթում, որ մեր մետրոպոլիտենը շարունակի իր հուսալի ու անխափան երթը՝ դառնալով ավելի բարեկարգ, ավելի հարմարավետ ու ավելի արդիական։

Թո՛ղ մեր ճանապարհները լինեն անվտանգ․․․


Բաբկեն Սեդրակյան

Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ

Երևանի մետրոպոլիտենում կիրառելի են բանկային քարտերով վճարումները։
 
Երևանի մետրոպոլիտենի գործունեությանը հետևեք նաև Telegram-ում՝ https://t.me/yer_m